Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինչպիսի՞ ն կլինի 1947թ.-ին բեմադրված ներկայացումը 2086թ.-ին

07.08.2016

Ֆրանսիայում մեկնարկել է Եվրոպայում ամենահեղինակավոր Ավինյոնի թատերական փառատոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «news.rambler.ru»-ին:

Իր 70-ամյակը նշող թատերական ստուգատեսը մեկնարկել է «Քոմեդի ֆրանսեզ» թատրոնի հուլիսի 6-ին ցուցադրած «Անիծյալները» ներկայացմամբ, որը բեմադրել է բելգիացի ռեժիսոր Իվո վան Հովեն՝ Լուկինո Վիսկոնտիի «Աստվածների մահը» (1969թ.) ֆիլմի սցենարի հիման վրա:

Միջոցառման կազմակերպիչները այս անգամ կարևորել են նաև իրենց փառատոնի պատմությունը: Պատահական չի, որ փորձ է արվելու հանդիսատեսներին տեղափոխել 70 տարի առաջ, որպեսզի բոլորով միասին հիշեն անցած ուղին՝ սկսած հիմնադրման հետպատերազմյան 1947 թ.-ից, երբ Թոմ Ժոլլի ղեկավարությամբ գործող «Պիկոկլո Ֆամիլիա» («Փոքրիկ ընտանիք») անունով թատերախումբը հանդես եկավ «Երկինքը, գիշերները և փառավոր քարը» ներկայացմամբ:

Խորհրդանշական է, որ 7 տասնամյակ առաջ Ավինյոնի առաջին փառատոնում այդ ներկայացմամբ հանդես եկած արտիստներից ոմանք կրկին բեմ կբարձրանան: Նրանք կներկայացնեն վաղեմի բեմադրության որոշ հատվածներ: Ցուցադրությունը արտիստները վերնագրել են «Ավինիոն-2086»՝ դրանով ակնարկելով, որ այժմ իրենք փորձում են պատկերել, թե ինչպիսին կլինի իրենց ներկայացումը ևս մեկ 70 տարի հետո:

Պաշտոնական փառատոնից մեկ օր անց՝ հուլիսի 7-ին, Ավինյոնում թատերասերների առջև իր դռները բացեց այլընտրանքային մեկ այլ թատերական փառատոն, որը ունի «Օֆֆ» անվանումը: Այն հիմնադրվել է 1966թ.-ին Անդրե Բենդետտոյի կողմից: Այս միջոցառումը համարվում է անկախ դերասանների և թատերախմբերի ամենամեծ փառատոներից մեկը: Այս տարի, երեք ու կես շաբաթվա ընթացքում այլընտրանքային «Օֆֆ» փառատոնի մասնակից 1100 թատերախմբերն ու անհատ դերասանները հանդիսատեսներին կներկայացնեն 1400 բեմադրություն:

Նշենք, որ ի տարբերություն Ավինյոնի պաշտոնական փառատոնի որտեղ որևէ մրցանակ մասնակիցների համար չի նախատեսված, «Օֆֆ» այլընտրանքային փառատոնը առավել աչքի ընկած և տաղանդավոր թատերախմբերի ու դերասանների համար նախատեսում է խրախուսական մրցանակներ:
    Դիտվել է 860 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ