Սպիտակի երկրաշարժի մասին ֆիլմի թրեյլերը համացանցում է07.08.2016
Համացանցի «youtube» հոսթինգում հայտնվել է Հայաստանի հյուսիսային շրջանները մի քանի ակնթարթում աղետի գոտու վերածած 1988 թ.- դեկտեմբերի 7-ի երկրաշարժի (Սպիտակի երկրաշարժի) մասին պատմող գեղարվեստական կինոնկարի թրեյլերը:
«Երկրաշարժ» վերնագիրն ստացած գեղարվեստական ֆիլմը, նկարահանվել է Ռուսաստանի «Մարս մեդիա» ընկերությունում, որի նախագահը հայտնի պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանն է:
Թրեյլերի շնորհանդեսի ժամանակ Դիշդիշյանը տեղեկացրել է, որ ֆիլմը վարձույթի շուկա դուրս կբերվի դեկտեմբերի 1-ին:
Նշենք, որ ավելի շուտ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ հուլիսի 25-ին կկազմակերպվի ֆիլմի փակ դիտում՝ այդ մեծ ողբերգության ողջ դաժանությունը իր վրա զգացած գյումրեցի հանդիսատեսների համար:
Ֆիլմի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը: Դերերում հանդես են գալիս Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Սաբինա Ախմեդովան, Տաթև Հովակիմյանը, Միքայել Պողոսյանը, Հրանթ Թոխաթյանը, Միքայել Ջանիբեկյանը և այլք: