Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Հայֆեստ» 11-րդ միջազգային թաթերական փառատոնն իրականացնում է բաց դռների քաղաքականություն

10.10.2013

Անցած 10 օրերը ցույց են տալիս, որ Հոկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկած «Հայֆեստ» 11-րդ միջազգային թաթերական փառատոնի հանդիսատեսների թիվը, ի տարբերություն նախորդ տարիների, արձանագրել է ակնհայտ աճ: Բանն այն է, որ կազմակերպիչները այս անգամ հրաժարվել են մուտքի տոմսեր վաճառելուց և իրականացնում են բաց դռների քաղաքականություն:

Փառատոնի հաջող մեկնարկը ցույց տվեց, որ սոցիալական դժվարությունների պատճառով մշակութային օջախներ տանող ճանապարհը հաղթահարելու խնդիրներից ձերբազատված հանդիսատեսին սպասվում են բազմաթիվ հաճելի և բովանդակալից պահեր: Այդ իրավունքը առաջինը տրվեց բրիտանական «Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» ներկայացումը, որը մինչ երևանյան փառատոնը անցել էր մի շարք երկրների հանդիսատեսների հետ հաղորդակցվելու երեքամյա փորձառության «մարաթոն»:

Բրիտանացի արվեստագետների այս աշխատանքի վերաբերյալ «The Observer» պարբերականի կողմից հայտնված կարծիքը, որ «յուրաքանչյուր թատերասեր պետք է տեսնի այս բեմականացումը», կիսեցին նաև երևանցի հանդիսատեսները: Իսկ մինչ այդ, անգլիական թերթի հետ համախոհության և թատերախմբի աշխատանքին իրենց բարձր գնահատականներն էին տվել Սիդնեյի, Լոնդոնի, Փարիզի նաև Նոր Զելանդիայի ու ԱՄՆ-ի թատերասերները:

«Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» բեմադրությունը ներկայացնում է անիմացիայի և կենդանի խաղի համադրություն: Ներկայացման մեջ կարևոր տեղ է հատկացված նաև հնչյունային ձևավորմանը, որն աչքի է ընկնում ծավալվող բեմական գործողությունները ձայնային ընտիր ֆոնի շնորհիվ արտահայտելու բնութագրով: Բացի այդ ներկայացման մեջ թատրոնն ու կինոն միախառնվում են ամբողջության մեջ` հանդիսատեսին ներկայացնելով խաղարկային արվեստի երկու տարբեր ժանրերի ինքնօրինակ համադրություն:

Ավելացնենք, որ ըստ ծրագրի հոկտեմբերի 1-12-ը ընթացող փառատոնի շրջանակներում Արգենտինայից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Իտալիայից, Իրանից, Ֆրանսիայից , Վրաստանից, Ճապոնիայից ժամանած թատերախմբերը և անհատ դերասանները կներկայացնեն մոտ երեք տասնյակ ներկայացում:
Փառատոնում Հայաստանից հանդես են գալիս 6 թատերախումբեր, որոնցից 2-ը մարզերից:
    Դիտվել է 1035 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ