Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակույթի դեպարտամենտի պատասխանատուները վախենում են

07.11.2016


Ռուսաստանի Օմսկ քաղաքի մշակույթի դեպարտամենտը մինչև աշուն հետաձգել է տեղի Լիցեյան թատրոնում լեհ ռեժիսոր Պետեր Շալշիի բեմադրած «Շուրջպար» ներկայացման պրեմիերան: Ինչպես խոսում են այս մշակութային հաստատությունում, պատճառն այն է, որ նոր ներկայացման վերաբերյալ գրավոր դժգոհություն է հայտնել տարածաշրջանի եկեղեցու առաջնորդարանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «omskzdes.ru»-ին:

Շուրջպար ներկայացման հիմքում ընկած է 19-րդ դարի ավստրիացի դրամատուրգ Արթուր Շնիցլերի պիեսը: Ժամանակին այս ստեղծագործությունը համարվել է անբարոյական և այդ պատճառով արգելված է եղել դրա հիման վրա բեմադրություն պատրաստելը: Սակայն ժամանակի ընթացքում Շնիցլերի պիեսի նկատմամբ մոտեցումները փոխվել են և 2-րդ համաշխարհային պատերազմից հետո այն սկսեցին խաղալ Եվրոպայի լավագույն բեմահարթակներում: Օմսկում այն բեմադրվել է առաջին անգամ և նվիրվել է Սիբիրի այս խոշոր բնակավայրի հիմնադրման 300 ամյակին:

Պետեր Շալշին ասել է, որ «Շուրջպարը» ավստրիացի հեղինակի հանրաճանաչ պիեսներից է: Նույնիսկ անհնար է հաշվել, թե այն որքան թատրոն և քանի անգամ է բեմադրել: Նրա ասելով ավստրիացի հեղինակի պիեսի հիման վրա նույնիսկ 5-6 ֆիլմ է նկարահանվել: Իսրայելում, Լեհաստանում, Ավստրիայում ու Գերմանիայում տարբեր պիեսներ բեմադրած Պետեր Շալշին նաև նշել է, որիր նվերը, ցավոք սրտի, Օմսկի իշխանությունների սրտով չի եղել:

Մշակույթի դեպարտամենտի պատասխանատուները վախենում են, որ «Շուրջպար» ներկայացմանը սպառնում է նույն ճակատագիրը, ինչին 2015 թ.-ին Նովոսիբիրսկ քաղաքի օպերային թատրոնում արժանացավ գերմանացի դասական Ռիխարդ Վագների «Թանհեյզեր» օպերան: Այնտեղ նշել են, որ. «Մեր համար ավելի հեշտ է փակել (ներկայացումը-խմբ.), քան վաղը ամբողջ երկրով մեկ խայտառակվել»:

Ասենք, որ «Շուրջպար»-ը ի տարբերություն «Թանհեյզեր»-ի կրոնական թեմա չի շոշափում: Սակայն ինչպես Նովոսիբիրսկում բեմադրված օպերայի դեպքում, այս ներկայացման ճակատագիրը հարցականի տակ դնելու գործում նույնպես վճռորոշ դեր են ստանձնել հենց տարածաշրջանի հոգևորականները:
    Դիտվել է 320 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ