Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ստացած մրցանակների քանակով ռեկորդակիր կոմպոզիտորն այս տարի կբոլորեր իր 85 ամյակը

07.12.2016

Ռուսաստանի Մեծ թատրոնում հուլիսի 19-ին կայանալիք համերգ ներկայացումը, որ կրում է «Երկարեցրեք ակնթարթը, մաեստրո» վերնագիրը, կնվիրվի Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին: Նշենք, որ այս համերգը կնշանավորի նաև 1996թ.-ին կյանքից հեռացած կոմպոզիտորի հիշատակին նվիրված «Հիշիր այս ակնթարթը» միջազգային փառատոնի մեկնարկը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

«Թարիվերդիևի երաժշտությունն այնքան շատ է, այդ թվում նաև դեռևս ոչ մի անգամ չկատարվածները, որ նրա մասին պետք է խոսի այն (Երաժշտությունը-խմբ.)»,- ասել է կոմպոզիտորի բարեգորական հիմնադրամի նախագահ Վերա Թարիվերդիևան:

Նշենք, որ համերգ-ներկայացման ժամանակ Մեծ թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Ալեքսանդր Պոլյանիչկոյի ղեկավարությամբ կկատարի հատվածներ կոմպոզիտորի «Ով ես դու», «Կոմս Կալիոստրո», «Ֆիգարենկոյի ամուսնությունը» օպերաներից: Նշենք, որ «Ֆիգարենկոյի ամուսնությունը» հանրությանն է ներկայացվելու առաջին անգամ:

Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված մեծաթիվ համերգներ կկայանան նաև Ռուսաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև արտասահմանյան մի շարք երկրներում՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Վրաստանում, Հայաստանում, Մեծ Բրիտանիայում:

Միքայել Թարիվերդիևի 85 ամյակին նվիրված երաժշտական փառատոնը, որտեղ կհնչեն միայն նրա ստեղծագործությունները, կեզրափակվի նոյեմբերի 23-ին Մոսկվայում, Չայկովսկու անվան համերգային դահլիճում:

Թարիվերդիևի անունը լավ հայտնի է նաև կինոյի համար գրված նրա բազմաթիվ երաժշտական գործերով («Գարնան 17 ակնթարթները», «Բաղնիքդ անուշ կամ ճակատագրի հեգնանք» և այլ ): Ընդհանուր առմամբ նա երաժշտություն է գրել 130 կինոնկարի համար:

Հետաքրքիր ևս մի փաստ. 2002 թ.-ին հայազգի Միքայել Թարիվերդիևի անունը գրանցվել է «Գինեսի գրքում», որպես երաժշտական ստեղծագործությունների համար ամենաշատ քանակով մրցանակներ ստացած կոմպոզիտորի:
    Դիտվել է 764 անգամ