Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չի կարող գոյատևել առանց պետական ֆինանսական աջակցության

07.12.2016


Ռուսաստանի ավելի քան 700 թատերական գործիչներ՝ դերասաններ, ռեժիսորներ, թատրոնների տնօրեններ և թատերական քննադատներ բաց նամակով դիմել են վարչապետ Դմիտրի Մեդվեդևին և իրավասու գերատեսչությունների ղեկավարներին, որով իրենց օժանդակությունն են հայտնում «Պետերբուրգյան թատերական հանդես»-ին: Այդ մասին «interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Բանն այն է, որ 1992թ.-ից կանոնավոր լույս տեսնող ստվարածավալ մասնագիտական հանդեսը զրկվել է պետական դոտացիայից, որի շնորհիվ հիմնականում իրականացնում էր իր գործունեությունը:

«Բացի թղթային տարբերակից , խմբագրությունը երկար տարիների ընթացքում թողարկում է նաև թատերական պրոֆեսիոնալների միջավայրում սիրված բլոգ՝ ամենօրյա ռեժիմով»,- նշել են բաց նամակի հեղինակները:

Նրանք նաև նշել են, որ այդ հանդեսը ապացուցել է ռուսական մշակույթի և թատերական արվեստի համար իր անհրաժեշտությունը և չի կարող գոյատևել առանց մշակույթի նախարարության ֆինանսական աջակցության:
    Դիտվել է 726 անգամ