Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սոֆոկլեսի անմահ հերոսին Ռիմաս Տումինասը կկերտի անտիկ ամֆիթատրոնում

07.14.2016


Քրիստոսից առաջ 4-րդ դարում Հունաստանում կառուցված և գրեթե անխաթար վիճակում մեր ժամանակներ հասած Էպիդավրուսի նշանավոր ամֆիթատրոնում հուլիսի 29-ին և 30-ին կբեմադրվի Սոֆոկլեսի «Էդիպ արքա» ողբերգությունը: 14 հազար հանդիսատեսի համար նախատեսված ինքնատիպ կառույցը, որն այսօր ընդգրկված է UNESCO ցուցակում, իր բեմը տրամադրել է հույն և ռուս արտիստներին, որոնք դասական հեղինակի նշանավոր պիեսը կներկայացնեն երկու լեզուներով՝ հունարեն և ռուսերեն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասը: Նախատեսվում է, որ ներկայացումը կցուցադրվի նաև Աթենքում, ապա նաև՝ Մոսկվայում:

«Էդիպ արքա» -ն Սոֆոկլեսը գրել է Քրիստոսից առաջ 428-425թթ.-երին: Արիստոտելը իր «Պոետիկա» աշխատության մեջ այս գործն անվանել է «ողբերգական պատմության իդեալ»: Այն ճակատագրի և ազատության մասին պատմություն է: Պիեսն առաջ է քաշում այն գաղափարը, որ իրական ազատությունը այն չի, որ մարդ անի ինչ ցանկանում է, այլ այն, որ նա կարողանա ստանձնել պատասխանատվություն նաև այնպիսի բանի համար, ինչը նա չէր ցանկանում:
    Դիտվել է 347 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300>>հաջորդ