Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քաղաքն անվանակոչվել է ի պատիվ դերասանի և դրամատուրգի

07.15.2016

Ուկրաինայի կենտրոնական հատվածներում գտնվող Կիրովոգրադ քաղաքը Գերագույն ռադայի որոշմամբ անվանափոխվել է և կկոչվի Կրոպիվնիցկի՝ ի պատիվ դերասան և դրամատուրգ Մարկ Կրոպիվնիցկու : Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «bbc.com»-ին:

Կրոպիվնիցկին (1840-1910) ծնվել է Ուկրաինայի հենց այս տարածաշրջանի գյուղերից մեկում: Նա կազակական կենցաղը գովերգող արվեստագետ է և ստեղծագործել է հիմնականում մայրենի լեզվով:
    Դիտվել է 464 անգամ