Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսատեսը «ընկերական քննարկումներ»-ով կմասնակցի բեմադրության ստեղծմանը

10.10.2013


Ռուսաստանի մայրաքաղաքի «Մոսկվիչ» մշակութային կենտրոնում հոկտեմբերի 24-27-ին կկայանա Ժամանակակից թատրոնի «Օկտյաբրսկի պերեվորոտ» վերտառությամբ փառատոնը, որի շրջանակներում կցուցադրվեն 11 անկախ թաթերական նախագծերով ներկայացումներ : Այդ ցանկում ընդգրկված են ամենատարբեր ձևաչափերի բեմադրություններ` սկսած երեխաներին հասցեագրված կամերային ներկայացումներից, վերջացրած երիտասարդ ռեժիսորների փորձարարական աշխատանքներով: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Բոլոր ներկայացումները տեղի կունենան մայրաքաղաքի «Մոսկվիչ» մշակութային կենտրոնի 6 հարթակներում, որի շնորհիվ, փաստորեն, այդ միջավայրը կվերածվի յուրահատուկ թաթերական համալիրի:

Փառատոնը կբացվի թաթերական փորձարարություններ ներկայացնող բեմադրություններով:

Այնուհետև դիտումները կկենտրոնացվեն ժանրային և քանակային առումով առավել ներկայացուցչական գործերի` դրամատիկական բեմականացումների վրա: Ի դեպ, փառատոնի այս հատվածում կկայանան այսպես կոչված «ընկերական քննարկումներ», որոնցում հանդիսատեսները սեփական աչքերով կտեսնեն բեմադրության ստեղծման ողջ գործընթացը` սկսած ռեժիսորական մտահղացումներից, վերջացրած` բեմականացմամբ:

Փառատոնի երրորդ հատվածը նվիրված կլինի երաժշտական և պլաստիկ թատրոններին: Այս հատվածում տիրապետող կլինեն այն ներկայացումները, որոնք հասցեագրված են փոքրիկ հանդիսատեսներին:

Փառատոնը կեզրափակվի մանուկներին և երիտասարդներին հասցեագրված ներկայացումներով: Այդ օրը դերասանները հանդիսատեսին մատչելի եղանակներով և դասախոսությունների միջոցով կցուցադրեն թատրոնի տարբեր տեսակների ու ժանրերի յուրահատկությունները:

Նշենք, որ փառատոնի շրջանակներում հանդիսատեսները հնարավորություն կունենան «Մոսկվիչ» մշակութային կենտրոնում դիտել ոչ միայն ավանդական բեմում, այլ նաև քաղաքային միջավայրի զանազան բաց տարածքներում սեփական նոր մտահղացումներով արդեն մի քանի տարի հետաքրքրասիրություն առաջացրած «Բաց բեմ» թատերական նախագծի լավագույն ներկայացումների տեսագրությունները:
    Դիտվել է 1054 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ