Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պայքար են սկսում աճող սերնդի հոգեկան առողջությանը սպառնացող գրականության դեմ

08.10.2016

Մոսկվայում գործող «Անվտանգ մայրաքաղաք» անունով հասարակական կազմակերպությունը որոշել է գրախանութներում ստուգողական այցեր կատարել և դրանցում բացահայտել վաճառքում գտնվող այն գրքերը, որոնք կարող են վնաս հասցնել երեխաների հոգեկան առողջությանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:

«Այդպիս հրատարակությունները, շնորհիվ իրենց մասսայականության, կարող են վնաս հասցնել մեծաքանակ աճող սերնդի: Եթե հաստատվի, որ նշված գրականությունը իրոք կարող է վնաս հասցնել երեխաների առողջությանը, ապա մենք հավաքված ամբողջ նյութը կուղարկենք դատախազություն՝ հետագա քննություններ անցկացնելու համար»,- ասել է «Անվտանգ մայրաքաղաք» հասարակական կազմակերպության ղեկավար, Մոսկվայի քաղաքային դումայի անվտանգության հանձնաժողովի նախագահ Իննա Սվյատենկոն:
    Դիտվել է 666 անգամ