Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կատակերգակ դերասանի արձանը տեղադրվել է ծովի ափին

08.15.2016


Յալթայում բացել են ռուս դերասան Միխայիլ Պուգովկինի հուշարձանը: Բազմաթիվ կատակերգական ֆիլմերից լավ հայտնի ԽՍՀՄ ժողովրդական արտիստը պատկերված է մինչև այսօր հանդիսատեսի կողմից բարեհեճությամբ ընդունվող «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» կինոնկարում մարմնավորած կինոռեժիսոր Կարլ Յակինի կերպարով:

Արձանը տեղադրվել է Յալթայի ծովափնյա այն հատվածում, որտեղ կատարվել են այդ ֆիլմի նկարահանումները:
    Դիտվել է 799 անգամ