Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չի ունեցել մտքեր ավելի լավ տեղեր գնալու և ապրելու մասին

08.19.2016

«Ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Այդ պատճառով էլ, թե ու՞մ հետ, ո՞ր հրապարակը գնամ վախեցնում է՝ հանկարծ կխճճվեմ», - «teatral-online.ru»-ին տրված հարցազրույցում ասել է Մոսկվայի «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի դերասանուհի Իրինա Ալֆյորովան:

Ալֆյորովան ենթադրում է, որ իրենց հասարակության մեջ և երկրում, ընդհանրապես, տեղի ունեցող երևույթներին ինքն անհաղորդակից է մնում, քանի որ «չափազանց շատ է ծանրաբեռնված թատրոնում, քանի որ 4-րդ պատն իրեն մեկուսացրել է կյանքից:

Դերասանուհին նաև ասել է, որ իրեն չի գոհացնում միլիոնավոր մարդկանց սոցիալապես անպաշտպան կացությունը՝ հակառակ կողմում ապրող մի քանի մարդկանց շքեղ կյանքի համեմատությամբ: «Սակայն պատճառները պարզելը, ներգործման կետերը գտնելը իմ ուժերից վեր է»,- նշել է խորհրդային կինոյի և թատրոնի երբեմնի սեքս խորհրդանիշը՝ ընդգծելով, որ «այդ ամենն իրենից շատ հեռու է»:

Նա նշել է, որ «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում՝ իրենք գործով են զբաղված և հանրահավաք անելու ժամանակ չունեն: «Մենք թողարկում ենք բեմադրություններ, աշխատում ենք գիշեր-ցերեկ»,- ասել է արտիստուհին:

Ալֆյորովային շատ են զարմացրել Ռուսաստանի Դաշնության պատգամավորների անցյալ տարվա ընտրությունների շուրջ առաջացած խառնակությունները: «Նման բան ես չէի սպասում»,-ասել է այսօր էլ ակտիվ բեմական կյանքը շարունակող Ալֆյորովան և ավելացրել,-«Այդ ամենը շատ ցավոտ է հարվածում սրտիս, քանի որ ես սիրում եմ իմ երկիրը և իմ հանդիսատեսներին»:

Իսկ ինչ վերաբերում է երկրից հեռանալուն, ապա ինքը երբեք չի ունեցել մտքեր ավելի լավ տեղեր գնալու և ապրելու մասին, թեև «պերեստրոյկայի» դժվար ժամանակներում շատերը հարցնում էին՝ իսկ ինչու չհեռանալ այնտեղ՝ որտեղ ավելի լավ է: «Ես չեմ ցանկանում,- կրկնում է արտիստուհին ու բացատրում: - Երբ գնում ես արտասահման, նրանց դաստիարակությունը և մշակույթը ուրախացնում է հոգիդ: Սակայն, մի երկու շաբաթ անց, դա սկսում է ձանձրացնել՝ ժպիտներն անկեղծ չեն...»
    Դիտվել է 291 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ