Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մոսկվայում նոր թատերաշրջանը կմեկնարկի մարաթոնով

08.22.2016

2016-2017թթ. խաղաղաշրջանը Մոսկվայի լավագույն թատրոնները կբացեն «թատերական մարշ» անուննը ստացած 12 ժամյա մարաթոնով: Դա տեղի կունենա Ռուսաստանի մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում՝ սեպտեմբերի 10-ին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Այս ձևաչափով թատերական փառատոն Մոսկվայում անցկացվում է 4-րդ անգամ: Նախաձեռնության հեղինակը Տագանկայի թատրոնն է: Միջոցառմանը մասնակցում են այնպիսի թատերական կոլեկտիվներ, ինչպիսիք են Մեյերհոլդի անվան կենտրոնը, «Դրամատիկական արվեսի դպրոց»-ը», «Մոսկվայի բալետ»-ը, «Պրակտիկա»-ն, Տագանկայի թատրոնը և այլն: Ներկայացումները ցուցադրվում են «Էրմիտաժ» այգում, բաց երկնքի տակ պատրաստված հարթակի վրա:

«Մեր փառատոնով նոր թատերաշրջանը բացելը բարի ավանդույթ է դառնում: «էրմիտաժ» այգին մեկ օր վերածվում է քաղաքացիների և թատրոնների հանդիպավայրի, որտեղ յուրաքանչյուր հանդիսատես կարող է մուտք գործել տոնակատարության միջավայր և փառատոնի հագեցած ներկապնակում գտնել իր համար ինչ-որ մոտ մի բան»,- ասել է Տագանկայի թատրոնի տնօրեն Իրինա Ալեքսիմովան:

Փառատոնի ծրագիրը բաժանված է 3 ուղղությունների: Առավոտյան կմեկնարկի մանուկներին հասցեագրված բաժինը: Ապա կսկսվի երաժշտական հատվածը, որի ժամանակ բեմը կտրամադրվի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնին: Դրանից հետո սահուն անցում կկատարվի մյուս թատրոնների ներկայացումների ցուցադրություններին:

    Դիտվել է 330 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ