Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փորձել է հնագույն տեքստը բացել «առասպելապատման, երաժշտական-բանաստեղծական իմաստով»

08.25.2016


«Ես կարծում եմ կարևոր է այսօր թատրոնում գտնելը գեղարվեստորեն արտահայտվելու և գեղարվեստական արտահայտչականության այնպիսի ձև, որը կկարողանար այժմեականացնել կանոնավոր, «հնագույն» տեքստը, մաքրել այն ընթերցումների կարծրատիպերից: Գտնել Օստրովսկուն ժամանակակից կյանքի հետ միավորելու միջոց ոչ թե սոցիալ-կենցաղային ասոցիացիաների մակարդակում, այլ բացելով տեքստը դրա առասպելապատման, երաժշտական-բանաստեղծական իմաստով»,- ասել է ռուսաստանցի հայտնի ռեժիսոր Անդրեյ Մոգուչին, ում բեմադրած «Ամպրոպ» ներկայացմամբ սեպտեմբերի 3-ին Սանկտ-Պետերբուրգի Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնում կմեկնարկի նոր՝ 99-րդ թատերաշրջանը:

Ավելացնենք, որ ներկայացումներից զատ նոր խաղաշրջանում պետերբուրգյան թատրոնը կշարունակի նաև լուսավորչական գործունեությունը: Ինչպես և նախկինում, այժմ էլ հանդիսատեսները կարող են մասնակցել հեղինակային ծրագրերի, որոնք թատրոնին և թատրոնի մարդկանց գործունեությանը մոտիկից ծանոթանալու լավ հնարավորություններ են ընձեռում: Բացի այդ, այստեղ, ինչպես և նախորդ խաղաշրջաններում, կկազմակերպվեն տարբեր թեմաներով դասախոսություններ, իսկ նոյեմբերից կրկին կսկսի գործել Մեծ դրամատիկականի մանկավարժական լաբորատորիան:
    Դիտվել է 199 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260>>հաջորդ