Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Ardani Artists» թատերական գործակալությունը նշում է իր 25 ամյակը

08.26.2016

Նյու-Յորքում գործող «Ardani Artists» թատերական գործակալությունը, որը ստեղծել են Սերգեյ և Գայանե Դանիլյան ամուսինները, 2016թ.-ին նշում է իր հիմնադրման 25 ամյակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «runyweb.com»-ին:

Սերգեյ և Գայանե Դանիլյանները իրենց գործունեությունը սկսել են 1990 թ.-ին՝ Մոսկվայում, ապա՝ 1994թ.-ին տեղափոխվել են Նյու-Յորք:

Անցած 25 տարիների ընթացքում «Ardani Artists»-ը համաշխարհային բալետի ասպարեզում ձեռք է բերել մեծ համբավ և առաջատար թատրոններում նոր և նորարական ներկայացումներով հանդիսատեսներին զարմացնելու և հիացնելու յուրահատուկ օժտվածությամբ:

Գործակալության միջոցառումների թղթապանակը հարստացնում են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են, օրինակ Մոսկվայի Մեծ, Սանկտ Պետերբուրգի Մարինյան և Միխայլովյան թատրոններում անցկացվող փառատոները, Դիանա Վիշնևայի «Գեղեցկություն և շարժում», «Երկխոսություն», «Սահմաններ» մոնոներկայացումները, Մեծ թատրոնի աստղերի մասնակցությամբ իրականացվող «Անդրադարձ» նախագիծը և այլն:

Դանիլյանի գործունեությունը և բարձր արվեստի տարածումը համաշխարհային բեմարվստի հարթակներում մասնագիտական շրջանակները հաճախ համեմատում են 20-րդ դարի առաջին կեսին մեծ համբավ վայելած Սերգեյ Դյագիլևի գործունեության հետ:

Ըստ ամենայնի բարձր արվեստի նատմամբ սերը և կազմակերպական բացառիկ հատկությունները սինթեզվում են նաև իրական արժեքների ձգտումներից և ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր հայտարարի գալու բնատուր հատկանիշների հանրագումարում: Երևի թե այդտեղ է նաև Դանիլյան զույգի բեմարվեստի ոլորտում արձանագրած կազմակերպական մեծագույն հաջողությունները:

Նրանք կարողանում են միևնույն հարթակում միմյանց հանդիպեցնել և միևնույն գեղարվեստական նպատակին ուղղորդել տարբեր լեզուներով խոսող և արվեստի տարբեր դպրոցներ ներկայացնող մարդկանց և հորինում են ներկայացումներ, որոնք, պարզվում է, նույնպիսի հետաքրքրությամբ են դիտում թե Կալիֆորնիայում և թե Ռուսաստանի Սիբիրում...
    Դիտվել է 902 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ