Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թուրքիայում նկարահանվել է հայոց կոտորածների թեմաներով առաջին գեղարվեստական կինոնկարը

08.27.2016

Համացանցի youtube հոսթինգում հայտնվել է հայոց Մեծ եղեռնի թեմաներին անդրադարձող Թուրքական «Քարավան1915» գեղարվեստական կինոնկարի թրեյլերը:

Կինոնկարում ցեղասպանությունը ներկայացվում է թուրքական պաշտոնական քարոզչության մեկնակետից, թեև առանձին դրվագներում հայ մարդկանց պարտադրված գողգոթան կրում է հուզական ազդեցիկ երանգներ:

Այնուամենայնիվ ֆիլմի հեղինակները հանդիսատեսին փորձում են համոզել, որ Օսմանյան կառավարությունը իր հայ քաղաքացիներին պարզապես տեղահանել է նրանց մշտական բնակության վայրերից, որպեսզի կանխի նրանց հավանական ապստամբությունը՝ ի օգուտ առաջին համաշխարհային պատերազմի տերիներին Թուրքիայի դեմ պատերազմող Ռուսաստանի:

Ֆիլմի սյուժեն ներկայացնում է Սև ծովի ափին գտնվող Կիրեսուն շրջանում բնակվող 200 հայ կանանց և երեխաների ողբերգական պատմությունը, որոնց ստիպողական գաղթի ճանապարհը ձգվում է դեպի Հալեպ:

Նշենք, որ ըստ որոշ լրատվամիջոցների, սա հայոց ցեղասպանության կազմակերպման իրական դրդապատճառներն ու նպատակները խեղաթյուրող թուրքական առաջին ֆիլմն է, որտեղ, ի դեպ, հեղինակներն օգտագործել են հայ կոմպոզիտոր Սուրեն Ասատրյանի ստեղծագործությունները: Տեսանյութը դիտել այստեղ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեսանյութեր

Դիտվել է 481 անգամ