Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սոֆիտները անհայտացել էին անթափանց խավարի գրկում

08.29.2016

Օրերս Մոսկվայի Վոլկովի անվան թատրոնի հյուրախաղային առաջին ներկայացումը Մագադանում մեկնարկել է պիեսի և ռեժիսորական մտահղացման հետ կապ չունեցող իմպրովիզիացիաներով: «Կանաչ գոտի» ներկայացման մեջ զբաղված դերասաններն ու նրանց խաղը դիտելու եկած հանդիսատեսները հանկարծ հայտնվել են անթափանց խավարի մեջ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով Ռուսաստանի «Հյուրախաղային գործունեության օժանդակության դաշնային կենտրոն» պետական կազմակերպության ֆեյսբուքյան էջին:

«Թատրոնի կախարդանքն այնպիսին է, որ հանդիսատեսների համար բեմում կատարվողը գրեթե միշտ տեղավորվում է «երևի այդպիսին է մտահղացումը ֆորմուլայի մեջ»,- նշում է կազմակերպությունն իր ֆեյսբուքյան ստատուսում և ավելացնում, որ դերասանները մի որոշ ժամանակ սկսել են խավարի մեջ իմպրովիզներ անել՝ հուսալով, որ բեմի լույսերը նորից կվառվեն: Սակայն սոֆիտները անհայտացել էին անթափանց խավարի գրկում: Ի վերջո հայտարարվել է դադար:

Պարզվել է, որ Մագադանում տեղացող հորդառատ անձրևների և ուժեղ քամու պատճառով հոսանքազրկվել է ոչ միայն թատրոնը, այլև՝ ողջ քաղաքը:

Իրավիճակը պարզելուց հետո, այնուամենայնիվ, որոշում է կայացվել ներկայացումը շարունակել: Հյուրախաղային առաջին ցուցադրությունը նկարահանելու նպատակով թատրոնում գտնվող հեռուստատեսության օպերատորներին խնդրել են բեմը լուսավորել իրենց նկարահանման սարքերի լուսարձակներով: Իրենց հեռախոսների փոքրիկ լուսարձակներն են միացրել նաև առաջին շարքերում նստած հանդիսատեսները:

Ի դեպ, առաջին շարքերում նստած հանդիսատեսները վերածվել են ոչ թե պասիվ լուսավորողների, այլև սկսել են ակտիվ մասնակցել ներկացման առանձին դրվագների, իսկ երաժշտական մասը կատարվել է կուլիսներում մոռացության եզրին հայտնված թատերական հին դաշնամուրի նվագակցությամբ...

Ներկայացման ավարտին Մագադանի թատրոնի մութ հանդիսասրահի մթնոլորտը պայթել է օվացիայի ու ծափերի որոտից: Դերասաններն ու հանդիսատեսները միմյանց երախտագիտություն ու շնորհակալություն էին հայտնում այդպես:

«Թատրոնի մթնոլորտն աննկարագրելի էր: Դահլիճը և բեմը վերածվել էին միասնական ամբողջության: Վոլկովի անվան թատրոնի հյուրախաղերը կարելի համարել բացված: Չէ՞ որ իսկական արվեստին և իսկական հանդիսատեսի սիրուն սարսափելի չեն փորձությունները: Մագադանի կողմից անցկացված ստուգումը անցավ գերազանց»,- այս նախադասությամբ է ավարտում իր ֆեյսբուքյան ստատուսը Հյուրախաղային գործունեության օժանդակության դաշնային կենտրոնը:
    Դիտվել է 816 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ