Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշխարհի հնագույն կինոփառատոնի բացումը տեղի է ունեցել առանց տոնական հանդիսությունների

09.01.2016

Վենետիկում բացվել է աշխարհի հնագույն միջազգային կինոփառատոնը: Իտալիայում օգոստոսի 24-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի պատճառով այս հեղինակավոր միջոցառման բացումը տեղի է ունեցել առանց տոնական հանդիսությունների: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Մրցույթին մասնակցում են 20 կինոժապավեն: Այս տարի փառատոնն աչքի է ընկնում իր ներկայացուցչական կազմով:

Ծրագրում ընդգրկված են նաև ժամանակակից կինեմատոգրաֆի այնպիսի նշանավոր ներկայացուցիչների աշխատանքներ, ինչպիսիք են Էմիր Կուստուրիցան, Վիմ Վենդերսը, Ֆրանսուա Օզոնը, Թերենս Մալիքը և ուրիշներ:

Գլխավոր մրցանակի՝ «Ոսկե առյուծի» և մրցույթի մյուս դափնեկիրների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 10-ին:

Ավելացնենք, որ սա Վենետիկի թվով 73-րդ կինոյի միջազգային փառատոնն է: Միայն այս կինոֆորումին մասնակցելն իսկ երաշխավորում է կինոյի պատմության մեջ մտնելու հնարավորություն:

«Բոլոր ֆիլմերը, որոնք մենք կդիտենք, արդեն հաղթողներ են»,- հարցազրույցներից մեկում նշել է Վենետիկի 73-րդ միջազգային կինոփառատոնի նախագահ Սեմ Մենդեսը:
    Դիտվել է 771 անգամ