Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» Մոսկվայի երաժշտության տուն

10.11.2013

Նշանավոր ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը 2013թ.-ի հոկտեմբերի 23-ին Մոսկվայի Սվետլանովի անվան երաժշտության միջազգային տան դահլիճում կբացի իր` «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» 7-րդ երժշտական փառատոնը: Միջոցառումը նվիրված է Ռուսաստանի ֆիլարմոնիկ նվագախմբի 10-ամյակին, հաղորդում է «vesti.ru»-ն:

«Իմ համար կարևորը ոչ թե փառատոնային համերգների քանակն է, այլ հնարավորությունը Մոսկվայում ցուցադրելու այն, ինչը ես ինքս եմ սիրում, ինչ-որ նոր բան, ժանրով ու ոճով բազմազան,, ինքնատիպ, տաղանդավոր»,-այդ երաժշտական ֆորումի մասին ասել է մաեստրոն:

«Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» մոսկովյան երաժշտական փառատոնը միշտ առաջացնում է ունկնդիրների հետաքրքրասիրությունը: Վլադիմիր Սպիվակովը հայտնի է վոկալային ծրագրերի նկատմամբ հետաքրքրությամբ և բարձր կարգի երգիչների հետ համագործակցությամբ: 7-րդ փառատոնի բացմանը հանդես կգա համաշխարհային երգարվեստի նշանավոր ներկայացուցիչներից մեկը` Մաթիաս Գյորնեն, ով ունկնդիրներին կառաջարկի խոր և հատընտիր երգացանկ:

Մաթիաս Գյորնեն գերմանական վոկալի դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է: Նա ունի զարմանալի վառ և տաք բարիտոն և լայն ու բազմազան երգացանկ` սկսած Շուբերտից մինչև Բերգը:

Գյորնեն ակտիվորեն համագործակցում է Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար օպերային տների հետ, նա ձայնագրվում է փառաբանված դաշնակահարներ Պիեռ-Լորան Էմարի, Լեյֆ Օվե Աննսնեսի, Ալֆրեդ Բրենդելի, Քրիստոֆ Էշենբախի և Ելիզավետա Լեոնսկայայի հետ:

Երգիչը Մոսկվայում առաջին անգամ հանդես է եկել 2011թ.-ին, Վլադիմիր Սպիվակովի 6-րդ փառատոնի ժամանակ:

Ավելացնենք, որ 7-րդ փառատոնը կեզրափակվի Դմիտրի Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիայով:
    Դիտվել է 604 անգամ