Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շեքսպիրի դիմանկարի վերականգնումից հետո նրա արտաքինի մասին պատկերացումները կփոխվեն

09.08.2016

Լոնդոնի դիմանկարչության ազգային ցուցասրահի փորձագետները հուսով են, որ կկարողանան հանրությանը ներկայացնել դրամատուրգ և բանաստեղծ Ուիլյամ Շեքսպիրի (1564-1616) իրական դեմքը: Այդ նպատակով նրանք ցանկանւմ են վերականգնել Շեքսպիրի հանրահայտ դիմանկարը, որը կտավի նախկին տերերից մեկի՝ Չանդոսի 3-րդ հերցոգ Ջեյմս Բրիջեսի (1731-1789) պատվին ստացել է «Չանդոսյան դիմանկար» անունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Որոշ տվյալների համաձայն կտավն ստեղծվել է 1610 թ.-ին, հավանաբար Ջոն Թեյլորի (մոտ 1585-1651թթ.) կողմից:
Սա համարվում է դրամատուրգի միակ դիմանկարը, որը հնարավոր է, որ արված լինի բնորդի ներկայությամբ: Այն, մասնագետների պնդմամբ ենթարկվել է փոփոխությունների: Մասնավորապես, չի բացառվում, որ երկարեցված լինեն մորուսը և վարսերը:

Վերականգնողները դա բացատրում են Շեքսպիրի արտաքինը հնարավորինս ճշգրիտ վերահաղորդելու գեղանկարիչների ցանկությամբ, որի մասին պատկերացումները ձևավորվել են ըստ նրանց հասած նկարագրությունների:

Շեքսպիրի այս դիմանկարը վերականգնման չի ենթարկվել 1856թ.-ից: Կտավի նախնական գույների շերտը խիտ չի եղել և հիմա այն բավականին բարակ է: Լույսի ազդեցության տակ հին փայլը ձեռք է բերել դեղին երանգ: Կտավը նաև կրել է խոնավության բացասական ներգոծություն:

Դրամատուրգի դիմանկարի վերականգնման հարցերով, հավանաբար կզբաղվւ Fine Art ընկերությունը, որի տեխնիկական տնօրեն Քրիս Բիլը չի բացառել, որ նկարի նախնական տեսքը վերականգնելուց հետո փոխվեն Շեքսպիրի արտաքին տեսքի վերաբերյալ պատկերացումները: «Վերականգնված բնօրինակ ստեղծագործությունները կարող են բոլորովին այլ տեսք ունենալ»,- հայտարարել է նա և ավելացրել. «Ձեզ կարող են սպասել դրամատիկ բացահայտումներ»:

Ըստ փորձգետների, վերականգնման աշխատանքների համար կպահանջվի մինչև մեկ տարի:




Որոնման համակարգում այս թեմայով այլ նյութերի բանալի բառը ՝ Շեքսպիր



    Դիտվել է 313 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432>>հաջորդ