Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քիմ Քարդաշյանի և Քենյե Ուեսթի փայլը աշխարհի արվեստի ու նորաձևության պարահանդեսում

09.13.2016

Աշխարհի արվեստի ու նորաձևության խոշորագույն իրադարձության՝ Պարահանդես «Met Gala»-ի մասին նկարահանվել է «The First Monday in May» («Մայիսի առաջին երկուշաբթին») վերնագրով վավերագրական կինոնկարը, որն այժմ դիտելու հնարավորություն ունեն նաև իրենց վարձույթի շուկայի համար ձեռք բերած երկրների կինոհանդիսատեսները:

1971թ.-ից սկսած, յուրաքանչյուր տարի մայիս ամսին Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում անցկացվող «Հագուստի ինստիտուտի պարահանդեսը» (Պարահանդես «Met Gala»-ն) 2016թ.-ին անցկացվում է 70-րդ անգամ : Այն բնույթով բարեգործական երեկո է, որի ժամանակ հավաքված հասույթը տրամադրվում է Մետրոպոլիտեն թանգարանի զարգացման նպատակին: Սակայն այս միջոցառման նկատմամբ իրական հետաքրքրության պատճառը հյուրերի հագուստներն են, որոնցից ընտրվում է ամերիկյան հագուստի ինստիտուտի կողմից կազմակրպվող հերթական ցուցահանդեսի նոր թեման:

2016թ.-ի պարահանդեսում աչքի էին ընկնում ֆուտուրիստական կերպարները, հագուստների յուրահատուկ գործվածքները՝ դրանց վրա արված ձեռագործ աշխատանքներով և յուրահատուկ տպագրություններով, որոնք համապատասխանում էին ցուցահանդեսի՝ «Ձեռք և մեքենա: Ժամանակակից տեխնոլոգիաների ժամանակաշրջանի մոդա» անվանումին:

Նշենք որ պարահանդեսի գլխավոր մասնակիցները համաշխարհային համբավ վայելող դիզայներները, դերասանները, երաժիշտները, թոփ-մոդելներն են:

2016թ.-ին լուսանկարչական ապարատների առջև իրենց հագուստներով փայլատակեցին Լեդի Գագան, Էմմա Ուոթսոնը, Իրինա Շեյքը, Բրեդլի Քուփերը, Մադոննան, Քիմ Քարդաշյանը, Քենյե Ուեսթը, Բեյոնսեն, Նաոմի Քեմբլը և ուրիշներ:

Ավելացնենք, որ 2016թ.-ի Պարահանդես «Met Gala»-ի մուտքի տոմսի արժեքը 25 հազար դոլար էր:

    Դիտվել է 401 անգամ