Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոնսերվատորիան կունենա սեփական օպերային թատրոն

09.13.2016


Մոտ ժամանակներում Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիան կունենա սեփական օպերային թատրոնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

«Նախագիծն արդեն հաստատվել է և շինարարությունը շուտով կսկսվի»,- ասել է այդ կրթօջախի ռեկտոր Ալեքսանդր Սոկոլովը: Նա նաև հայտնել է, որ նոր թատրոնը կկառուցվի կոնսերվատորիայի ետին ճակատամասին կից հատվածում:

Բացի այդ մոսկովյան հանրահայտ երաժշտական բարձրագույն կրթօջախում նախատեսվում են շինարարական և վերակառուցման այլ ընդարձակ աշխատանքներ, որոնց արդյունքում այն կունենա ևս երկու նոր համաերգադահլիճ, երկու անգամ կավելանա ուսանողական և ասպիրանտական տեղերի թիվը և զգալիորեն կբարելավվեն այլ նշանակության ենթակառուցվածքային մակերեսների որակական նկարագիրը և ծավալները:
    Դիտվել է 389 անգամ