Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ինչպես մանտրաներ կրկնելով, առօրեականությունից աստիճանաբար կտեղափոխվեն ծիսականի տարածք

09.13.2016

Սեպտեմբերի 15-ին Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում պետերբուրգցի երտասարդ, բայց արդեն լայն ճանաչում ունեցող ռեժիսոր Դմիտրի Վոլկոստրելովի ղեկավարությամբ գործող թատերախումբը կմասնակցի «Առօրյականություն: Պարզ գործողություններ» ցուցահանդեսի բացմանը: Պետերբուրգցիները այդ կիսաներկայացում- կիսախաղարկումը կիրականացնեն հանդիսատեսների մասնակցությամբ:

Այդ բեմադրության մասնակիցները հիմնականում կկենտրոնանան այնպիսի բաների վրա, որոնք, մարդը, սովորաբար կատարում է ավտոմատ, շատ դեպքերում ենթագիտակցորեն, օրինակ, կոշիկի քուղերը կապելը կամ ձեռքերը լվանալը:

Միանման, մոնոտոն գործողություններ, որոնք ինչպես մանտրաներ կրկնելով, առօրյականությունից աստիճանաբար կտեղափոխվեն ծիսականի տարածք և թանգարանային տարածության չափումների մեջ ձեռք կբերեն նոր իմաստ:
Թանգարանում տեղադրված տեսախցիկները կնկարահանեն այն ինչ մենք սովորաբար չենք նկատում օրերի «սպիտակ աղմուկի» մեջ և դա կվերարտադրվի փորձի մասնակիցների կողմից:

Ի վերջո, այս նախագծի հեղինակները հույս ունեն, որ համակ ուշադրությունը այդ չնկատվող, մեխանիկական գործընթացները կդարձնի իմաստավորված և, նվազագույնը, ցուցահանդեսի յուրաքանչյուր երկրորդ այցելուի կտա ներհայեցման առիթ:

Դմիտրի Վոլկոստրելովի ղեկավարությամբ գործող «Post» թատերախումբն իր ցուցադրությունների համար նախընտրում է ոչ թատերական միջավայրերը՝ սկսած գիշերային ակումբներից մինչև այգիներ, որտեղից էլ փորձում է մտնել ժամանակակից արվեստի տարածություն:

Նշենք, որ հենց «Post» թատերախումբն է բելոռուս դրամատուրգ Պավել Պրյաժկոյի «Ես ազատ եմ» ֆոտոպիեսով Ռուսաստանում տվել հետդրամատիկական թատրոնի մեկնարկը:
    Դիտվել է 816 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ