Նկարահանվել է սերիալ նախագահի և «դժողքի միջով անցած 300 հազար մարդկանց» մասին09.22.2016
Վրացական «Իմեդիա» հեռուստաընկերությունը նկարահանել և ցուցադրում է բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ, որտեղ ներկայացվում է այդ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու իշխանության 10-ամյակի անց ու դարձը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «vestikavkaza.ru»-ին:
Ֆիլմի ռեժիսորն է Գեորգի Խաինդրավան, ով Սահակաշվիլու կառավարությունում զբաղեցնում էր կոնֆլիկտների կարգավորման հարցերով պետնախարարի պաշտոնը:
Խոսելով իր ֆիլմի մասին, Խաինդրավան ասել է, որ այն անդրադառնում է այն փորձություններին, որոնց միջով անցել է Վրաստանի հասարակությունը՝ երկրի նախկին ղեկավարի իշխանության ժամանակ:
«Այդ դժողքի միջով Վրաստանում անցել է 300 հազար մարդ, որոնք իրականում առնչվել են նախկին իշխանությունների բռնություններին: Դրա մասին չի կարելի մոռանալ»,- ասել է նախկին նախարարը:
Կինոնկարը գեղարվեստական ձևերով պատկերում է այն տարիներին իրականում տեղ գտած դեպքեր, որոնց մեջ հանդես են գալիս նաև այնպիսի դերասաններ, ում հասարակությունը հիշում է Սահակաշվիլու ռեժիմի հետ կապված այս կամ այն դիպվածից:
Ֆիլմը կրում է «Herokratia» վերնագիրը: Այն նկարահանվել է Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու ֆինանսավորմամբ:
Ի դեպ, ֆիլմի գլխավոր հերոսը Միխեիլ Սահակաշվիլին, այս անգամ արդեն իրական կյանքում իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ այդ սերիալի նկարահանման համար Իվանիշվիլին ներդրել է 17 մլն դոլար, իսկ Վրաստանում այն դիտում է միայն յուրաքանչյուր 20-րդ հեռուստադիտողը Դա չափազանց ցածր վարկանիշ է:
Նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է մեկնաբանել այդ սերիալի ցածր վարկանիշը, սակայն նշել է, որ « ֆիլմը նշանակություն ունի այն տեսանկյունից, որ բնակչությունը պետք է գիտակցի, թե ինչ կարող է հետևել, եթե նա կառավարությունը ընտրի ոչ ճիշտ»:
«Herokratia» ֆիլմի ցուցադրությունը վրացական հեռուստատեսությունը կշարունակի մինչև հոկտեմբերի 8-ը: Նշենք, որ այդ օրը Վրաստանում կայանալու են խորհրդարանական ընտրություններ: