Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բացվել է փոքր բեմ դեբյուտանտ ռեժիսորների համար

09.23.2016

Բացվել է փոքր բեմ դեբյուտանտ ռեժիսորների համար
Մոսկվայի «Ստանիսլավսկի» էլեկտրոթատրոնում բացել են փոքր բեմ դեբյուտանտ ռեժիսորների համար: Էլեկտրոթատրոնի գեղարվեստական ղեկավար Բորիս Յուխանանովը նոր հարթակը համեմատում է մենաստանի հետ՝ նկատի ունենալով նոր տարածքի պարզությունը, խստությունը, ավելորդ դիզայնի բացակայությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Երկհարկանի շենքը, որտեղ հնարավորություն կունենան աշխատել երիտասարդ ռեժիսորները բարձրացվել է խորդանոցի վերակառուցման արդյունքում: Այն ունի 400 քառակուսի մետր ընդհանուր մակերես, որտեղ էլ տեղադրվել են դիմահարդարանը, հանդերձարանը, սրահը, և, անշուշտ, բեմական տարածքը, որտեղ առիթի դեպքում կարելի տեղադրել ոչ միայն բեմական հարդարանք, այլև նստարաններ՝ հանդիսատեսների համար:

«Բեմը տրանսֆորմեր է, ինչպես և վայել է մեր էլեկտրոթատրոնին: Դրա շնորհիվ հանդիսասրահի ցանկացած ձևավորում հավաքվում և ապամոտաժվում է 4 ժամում»,- ներկայացրել է Բորիս Յուխանանովը:

Կամերային չափերով հանդիսասրահը հագեցված է տեխնիկական և լուսավորման բոլոր անհրաժեշտ պայմաններով ու պարագաներով:
    Դիտվել է 902 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ