Ք. Մեյսել. «Կդառնա փորձառություն, պատասխանատվություն և շարժում դեպի ուրիշները»09.24.2016
2017թ.-ի մայիսի 13-ից նոյեմբերի 26-ն անցկացվելիք Վենետիկի բիենալեն կունենա «Կեցցե կենդանի արվեստը» խորագիրը: Այդ մասին հայտնի բիենալեի նախագահ Պաոլո Բարատան և համակարգող Քրիստինե Մեյսելը հայտարարել են նախօրեին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «artforum.com»-ին:
Ըստ Մեյսելի խոսքերի այդ վերնագիրն արտահայտում է արվեստագետների դերն ու պատասխանատվությունը ժամանակակից քննարկումների մեջ: Ներկայացնելով թե ինչպես է ցուցահանդեսը ձևավորվում արվեստագետների կողմից և արվեստագետների համար, բիենալեն «կդառնա փորձառություն, պատասխանատվություն և շարժում դեպի ուրիշները, դեպի հասարակական վայրեր, դեպի առավել անորոշ չափումներ՝ բացելով նոր մարդասիրության (նեոհումանիզմի-խմբ.) դիմում:
Նշենք, որ բիենալեն մասնակից 57 երկրների ազգային տաղավարներ ներկայացնելուց բացի կանցկացնի «բաց սեղաններ» միջոցառումներ, որոնց ժամանակ արվեստագետները կպատմեն իրենց աշխատանքների մասին:
Հիշեցնենք, որ 2015 թ.-ին Վենետիկի միջազգային 56-րդ բիենալեի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», նվաճել էր Հայաստանի ազգային տաղավարը: