Փակել են շփոթվելու զգացողությունից ազատ անչափահաս աղջիկների լուսանկարների ցուցահանդեսը 09.26.2016
Անցած կիրակի Մոսկվայի Լյումեր եղբայրների լուսանկարչության կենտրոնի ղեկավարությունը հասարակական կազմակերպությունների ակտիվ ճնշմամբ ստիպված է եղել փակել ամերիկացի լուսանկարիչ Ջոք Սթերջեսի աշխատանքերի ցուցահանդեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով օրվա ռուսական լրատվամիջոցներին:
Բանն այն է, որ «Ջոք Սթերջես: Առանց շփոթվելու» վերտառությամբ ցուցադրանքում եղել են այնպիսի բազմաթիվ գործեր, որոնցում կիսամերկ և էրոտիկ դիրքերով ներկայացված են եղել անչափահաս աղջիկներ:
Այդ բովանդակությամբ լուսանկարների ցուցադրության դեմ հանդես են եկել ոչ միայն Մոսկվայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այլև ՌԴ Պետական դումայի պատգամավորներ: Մասնավորապես Պետդումայի ներկայացուցիչ, սենատոր Ելենա Միզուլինան հայտարարել է, որ ինքը մտադիր է դիմել երկրի գլխավոր դատախազին՝ այդ ցուցահանդեսի բացման փաստով համապատասխան քննություն անցկացնելու հարցումով: Բացի այդ նույն խնդրով երկրի Գլխավոր դատախազին է դիմել ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների պաշտպանության լիազոր ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան:
«Ջոք Սթերջես: Առանց շփոթվելու» վերտառությամբ ցուցահանդեսը Մոսկվայում բացվել է սեպտեմբերի 8-ին: Ինչպես ներկայացված է կազմակերպիչների մամլո հաղորդագրության մեջ, Սթերջեսը երկար տարիներ բարեկամական հարաբերություններ է ունեցել իր բնորդուհիների ընտանիքների հետ, որոնք նուդիստական համայնքների մեջ են ընդգրկված և իր լուսանկարներն անում է «նրանց իսկ համար շատ հարմոնիկ իրավիճակում»: Նրա ասելով մերկությունը այստեղ ոչինչ չի նշանակում, իսկ «մարդիկ մերկացած են, որովհետև նուդիստներ են և տարվա տաք ժամանակներն անցկացնում են հանգստավայրերում՝ ազատ շփոթվելու զգացողությունից»: