Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բռնակալները ծնվում են չկարողանալու, չիմանալու, պատրաստ չլինելու վախից

09.28.2016

- Չկա մի ռեժիսոր, որի մասին չասեն, որ նա բռնակալ է: Երիտասարդ տարիներին ես նույնպես անցել եմ դեպի բռնակալություն տանող ձգտման ճանապարհ,- իր հարցազրույցներից մեկում խոստովանել է ազատ թատերական ռեժիսոր Ադոլֆ Շապիրոն, ում բեմադրությամբ չեխովյան «Բալենու այգին» հոկտեմբերին կինոցուցադրության ձևաչափով կներկայացվի ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների թատերասերներին:

Ըստ Շապիրոյի բռնակալը ձևավորվում է պատասխանել չկարողանալու, ինչ-որ բան չիմանալու, ինչ-որ բանի պատրաստ չլինելու վախից: «Ցանկացած բռնակալություն առաջանում է վախից և ինքն իր նկատմամբ անվստահությունից»,-նշում է Շապիրոն:

Սակայն արվեստագետը կարծում է, որ մարդն «աստիճանաբար ճանաչում է մեկ ուրիշ ինչ-որ բան» և ձեռք է բերում ազատություն:

«Վերջ ի վերջո, այն բանի վերջնական նպատակը, ինչով զբաղվում էր Ստանիսլավսկին, դա ստեղծագործության մեջ ազատություն ձեռք բերելն էր»:

Ըստ սեփական գնահատման, օրինակ, Շապիրոն կարծում է, որ ազատության այդ զգացողությանը ինքը հասել է իր կյանքի երկրորդ կեսում:

«Ես հիմա չեմ վախենում ժամանել Ճապոնիա կամ Չինաստան, կամ Վենեսուելա, հանդիպել արտիստների խմբի և նրանց հետ սկսել փորձեր անել»:

Նրա կարծիքով այդպիսի հնարավորություն ինքը ձեռք է բերել, քանի որ հիմա գիտի ինչպես վարվել նրանց հետ: Բացի այդ նա հիմա չի կարողանում պատկերացնել ներկայացում պատրաստելու համար ընթացող աշխատանք՝ առանց որոշակի համայնքի, միևնույն գեղագիտությամբ և ձգտումներով մարդկանց խմբի ձևավորման:

Այդ համայնքը գործընկերների միություն է, որտեղ միաձայնություն չի կարելի պահանջել, սակայն, որտեղ կարելի է հավաքել այնպիսի մարդկանց, որոնց նպատակը նույնն է:

Ըստ ռեժիսորի միևնույն տեսակետը երբեմն բոլորի համար կանխանշում է միանման ճանապարհ, բայց յուրաքանչյուրը ինքն է իր խաղը տանում: Դրա հետ միասին բոլորը ընդհանուր խաղ են խաղում...

«Թատրոնը... տարօրինակ գործ է: Այն միշտ ձգտում է հաջողության և հաջողությունը նրան սպանում է»,- ասում է Շապիրոն և հիշում «Բարուց բարի չեն փնտրում» ասույթը, որը թատրոնի պարագայում հակացուցված է:

«Հենց որ դու գտար բարին, պետք է փնտրել մեկ ուրիշը»,- նշում է նա ու ավելացնում, որ իր աշխատանքն ուսանողների և դերասանների հետ հաջողված է համարում, երբ պարապմունքների ավարտին նրանք դառնում են մի փոքր ուրիշ:

«Հաջողությունը դա լավ երաշխավորությունները, ծափերը և ծաղիկները չեն: Իրական հաջողությունն այն է, երբ մեր համատեղ աշխատանքը դառնում է մեր կենսագրության, մեր ճակատագրի մասը»,- ասում է ռեժիսորը և ավելացնում, որ թատրոնը մարդկանց ստատիկ (անշարժ-խմբ.) վիճակից փոխադրում է հոգևոր դինամիկ (շարժուն-խմբ.) վիճակի մեջ: Հենց դա էլ Ադոլֆ Շապիրոն համարում է թատրոնի խնդիրը:
    Դիտվել է 325 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ