Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հրաժարվում է զայրույթ առաջացրած ցուցահանդեսի նկատմամբ ներկայացված պահանջներից

09.29.2016


Ամերիկացի լուսանկարիչ Ջոկ Սթերջեսի մասին պատմող ֆիլմ է հայտնվել Եկատերինբուրգում գործող »Մարտ» լուսանկարչության կենտրոնի ընթացիկ ծրագրում: Նախատեսված է Մոսկվայում օրերս մեծ աղմուկով փակված ցուցահանդեսի հեղինակին ներկայացնող այդ կինոնկարը ցուցադրել եկող չորեքշաբթի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ekburg.tv»-ին:

Մոսկվայում տապալված «Ջոք Սթերջես: Առանց շփոթվելու» ցուցահանդեսի ամերիկացի հեղինակը ստեղծագործում է լուսանկարչության «Նյու» ժանրում և նրա մասին ֆիլմը Եկատերինբուրգում նախատեսված ծրագրի շրջանակներում ամենայն հավանականությամբ կցուցադրվի: Այդ մասին են վկայում այդ քաղաքում արվեստագետների մասին քարոզչական գործունեություն իրականացնող «Մարտ» կենտրոնի տնօրեն Արտյոմ Բերկովիչը խոսքերը, ով հայտարարել է, որ մի քանի առանձին քաղաքացիների բողոքների պատճառով իրենք մտադիր չեն ֆիլմի ցուցադրությունը չեղյալ համարել:

Ի դեպ, Բերկովիչը նաև ասել է, որ Սթերջեսի գործերից բողոքող «Ռուսաստանի սպաներ» հասարակական կազմակերպության ղեկավար Անտոն Ցվետկովը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ հրաժարվում է Մոսկվայում իրենց զայրույթը առաջացրած ցուցահանդեսի նկատմամբ ներկայացված պահանջներից, իսկ մանկական օմբութսմեն Աննա Կուզնեցովան, որը գրել է այդ ցուցահանդեսում «մանկական պոռնոգրաֆիական» աշխատանքների մասին, Facebook-ի իր էջից հեռացրել է այդ գրությունը:

Եկատերինբուրգի «Մարտ» կենտրոնի ղեկավարը նաև ասել է, որ իրենք ցանկանում են անիմաստ տեղեկատվական աղմուկի փոխարեն լուսանկարչի մասին խոսակցությունները տեղափոխել փորձագիտական քննարկումների մակարդակի:
Հիշեցնենք, որ ամերիկացի հեղինակի «Ջոք Սթերջես: Առանց շփոթվելու» լուսանկարների ցուցահանդեսը Մոսկվայում բացվել էր սեպտեմբերի 8-ին, իսկ սեպտեմբերի 25-ին «Ռուսաստանի սպաներ» հասարակական կազմակերպության և մի շարք օրենսդիրների ու բարձր պաշտոնյաների ճնշման տակ նախատեսված ժամկետից շուտ դադարեցրել գործունեությունը:
    Դիտվել է 757 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ