Մահացել է Անջեյ Վայդան10.10.2016
Կիրակի երեկոյան, 90 տարեկան հասակում մահացել է Լեհ աշխարհահռչակ ռեժիսոր Անջեյ Վայդան: Այդ մասին լեհական հեռուստատեսության տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:
Անջեյ Վայդայի հիշատակին իր հարգանքի տուրքն է տվել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
«Մահացել է Անջեյ Վայդան, լեհ նշանավոր ռեժիսորը, «Օսկարի» դափնեկիրը, թող վառ մնա նրա հիշատակը»,- գրված է երկրի նախագահի «Twitter»-ի միկրոբլոգում:
Անջեյ Վայդան ծնվել է 1926թ.-ի մարտի 6-ին, լեհական բանակի սպայի ընտանիքում: Թեև ընտանիքը հույս ուներ, որ որդին կգնա հոր հետքերով, սակայն Անջեյը ընտրեց արվեստը և դարձավ կինոռեժիսոր:
Նրան մեծ հռչակ բերող առաջին ֆիլմը՝ «Ջրանցքը» (1956), նվիրված էր երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղ գտած Վարշավայի ապստամբությանը: Նշանակալի հասարակական հնչողություն ստացան նաև նրա «Մարդը մարմարից», «Առանց ցավազրկման», «Երկաթե մարդը», «Դանտոնը» ֆիլմերը:
Նա նաև աշխարհի ամենատարբեր թատրոններում բեմադրել է 40 ներկայացում:
Անջեյ Վայդան իր գործունեության և ստեղծագործությունների համար արժանացել է բազմաթիվ մրցանակների: