Լեգենդար ռոքքեր Չաք Բերրին վերջին 40 տարվա ընթացքում կթողարկի իր 1-ին ալբոմը10.18.2016
Ամերիկացի լեգենդար ռոքքեր Չաք Բերրին, ով այսօր նշում է իր 90-ամյակը, այդ հոբելյանի կապակցությամբ ներկայացրել է եկող տարի թողարկվելիք իր ստուդիական նոր ալբոմը: Դա կլինի վերջին 40 տարվա ընթացքում մեծանուն երաժշտի կողմից թողարկած առաջին ձայնապնակը: Այդ մասին «dualtone.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը, հղում անելով՝ «newsru.com»-ին:
Բերրին հայտարարել է, որ ալբոմը նա նվիրում է իր տիկնոջը՝ Թոդդիին:
Նշենք, որ Չաք Բերրին վերջին անգամ իր կատարումներով ձայնապնակ է թողարկել 1979 թ.-ին:
Երգիչ և կիթառահար Չաք Բերրին ծնվել է 1926 թ.-ին: 1986 թ.-ին նրա անունը գրանցվել է ԱՄՆ-ի կոմպոզիտորների փառքի Ազգային դահլիճում, իսկ 2004 թ.-ին ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն հինգ կատարողներից մեկը:
Նա մինչև այսօր ելույթներով հանդես է գալիս իր սեփական ակումբում, մեկնում համերգային շրջագայությունների:
Ի դեպ, մի քանի ամիս առաջ համաշխարհային լրատվամիջոցները տեղեկացրին, որ նրա ծննդավայր Սենթ-Լուիս քաղաքում գտնվող տնից գողացել են կիթառը և էլի մի քանի իրեր:
Ոստիկանությունը տեղեկացրել էր, որ այդ նույն կասկածյալները քաղաքում զբաղվել են ավտոմոբիլների հին մարտկոցների գողությամբ, իսկ մի անգամ էլ, չգիտես ինչու, իրենց հետ տարել են ինչ-որ ցանկապատից մի հատված:
Սենթ-Լուիսի ոստիկանները այդ գործով արդեն ձերբակալել են երեք կասկածյալի:
Գողոններից ամենաթանկարժեքը՝ Չաք Բերրիի 50 հազար դոլար արժեք ունեցող «Գիբսոն» մակնիշի կիթառը, հայտնաբերվել է և շուտով կվերադրձվի տիրոջը:
Չաք Բերրին ռոքնռոլի հիմնադիրներից է: Նա առաջին անգամ համերգով հանդես է եկել 1955 թ.-ին և իր «Maybellene» երգով և տարվա հիթ շքերթում գրավել է 5-րդ հորիզոնականը: Այդպես մեկնարկել է լեգենդար ռոքերրի վերելքը: