Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շեքսպիրյան 12-րդ փառատոնի շրջանակներում Երևանում է ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան

10.20.2016


Նախօրեին՝ հոկտեմբերի 19-ին, Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում կայացավ Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, նշանավոր ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի վարպետության դասը:

Այս հետաքրքրական հանդիպումը հայաստանցի թատերական գործիչների, թատերասերների և ուսանողների համար հնարավոր էր դարձել հոկտեմբերի 20-ին Երևանում մեկնարկելիք Շեքսպիրյան 12-րդ փառատոնի շրջանակներում:

Ողջունելով ներկաներին, Ռոբերտ Ստուրուան ասաց. «Մենք մեծ ուրախությամբ համաձայնվեցինք մասնակցել փառատոնին, քանի որ զգում ենք, որ այստեղ մեզ սիրում են, և այդ սերը փոխադարձ է»:

Վրացի ռեժիսորը իր խոսքում ընդգծեց, որ «Շեքսպիրյան փառատոնն իր ձևաչափով, կարելի է ասել, յուրահատուկ է», և ինքն ուրախ է, որ կարճատև դադարից հետո այն կրկին շարունակվում է:

« Ձեր փառատոնը կայացած է: Այդ հարցում մեծ ավանդ ունի փառատոնի հիմնադիր Հակոբ Ղազանչյանը, իսկ այսօր այդ գործը շարունակում է փառատոնի տնօրեն Կարո Բալյանը»,- ասաց Ռոբերտ Ստուրուան:

Ռ. Ստուրուան տեղեկացրեց, որ Երևանի Շեքսպիրյան փառատոնին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ակադեմիական թատրոնը կներկայանա իր բեմադրած «Հուլիոս Կեսար» ներկայացումով:

«Պետք է խոստովանեմ, որ ներկայացումը փոքր-ինչ համարձակ է: Իսկ ես համարձակ ներկայացումների կողմնակից եմ: Գտնում եմ, որ թատրոնի մարդը պետք է լինի համարձակ: Նա չպետք է վախենա, այսպես ասած, թույլատրելիի սահմանը անցնելուց…»,- ասաց ռեժիսորը:

Ավելացնենք, որ Ռոբերտ Ստուրուայի վարպետության դասը կայացավ հարց ու պատասխանի ձևաչափով:
    Դիտվել է 335 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ