Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այվազովսկու ցուցահանդեսի տոմսերը վաճառվում են սահմանվածից 3 անգամ ավելի գնով

10.25.2016

Մուսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Հովհաննես Այվազովսկու աշխատանքները դիտելու համար վաճառվող տոմսերի շուրջ ծագել է մեծ աղմուկ: Պարզվում է, որ նախատեսված քանակի տոմսերը և նկարները դիտելու ցանկություն ունեցող արվեստագետների քանակության մեջ առաջացել է այնպիսի հսկայական տարբերություն, որ դա պարարտ հող է ստեղծել թանգարանի մուտքի տոմսերը սպեկուլյատիվ գներով վաճառելու համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Այվազովսկու ցուցահանդեսում մեզ մոտ որոշակի հիմնախնդիրներ են առաջացել՝ կապված վերավաճառողների, սպեկուլյանտների հետ»,-հայտարարել է այդ պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան: Նա պատմել է, որ նույնիսկ մեկ անգամ սպեկուլյանտներից մեկին ինքն անձամբ է բռնել և հանձնել ոստիկաններին, սակայն որոշ ժամանակ անց, այդ նույն սպեկուլյանտը կրկին երևացել է պատկերասրահի շրջակայքում և շարունակել իր անմաքուր բիզնեսը: «Ոստիկանությունը չի ձերբակալում, այլ բաց է թողնում»,- հայտարարել է Տրեգուլովան:

Բացի այդ նշանավոր թանգարանի տնօրենը հայտարարել է, որ Մոսկվայի քաղաքային տոմսարկղերը Այվազովսկու սիրահարներին տոմսերը վաճառել ավելի քան 3 անգամ նշանակած գներից բարձր արժեքով՝ 400-ի փոխարեն՝ 1500 ռուբլով:

Այս օրերին Այվազովսկու նկարների նկատմամբ հետաքրքրության մեծ ալիքի պատճարով, պատկերասրահի ղեկավարությունը նույնիսկ որոշել է նոյեմբերի 1-ին և 8-ին երկարաձգել աշխատանքայի ժամերը:

Ասենք, որ Տրետյակովյան պատկերասրահում այս ցուցադրանքը ի մի է հավաքել մեծ ծովանկարչի հետ առնչվող 200 ցուցանմուշ, որոնց թվում 120 գեղանկար և 55 գրաֆիկական աշխատանքներ, հախճապակյա իրեր, արխիվային փաստաթղթեր, նավերի մանրակերտեր, ծովային նավագնացության գործիքներ: Մասնավորեպես, ցուցահանդեսում ներկայացված են նաև հայ մեծ վարպետի այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են «9-րդ ալիքը», «Կոնստանդնուպոլսի գիշերը լուսնային լուսավորմամբ», «Ալիք» և այլ հայտնի կտավները:

Նախատեսված է, որ ցուցահանդեսը կգործի մինչև 2016թ.-ի նոյեմբերի 20-ը:
    Դիտվել է 421 անգամ