Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նրա մարմնավորած դերերի մեջ շատ նմանություններ կան

10.14.2013

Հայկական մամուլը թատրոնի մասին -«aravot.am»-ը 2013թ.-ի հոկտեմբերի 13-ին հարցազրույց է զետեղել դերասանուհի Լիլի Էլբակյանի հետ:

Պարբերականը տեղեկացնում է դերասանուհու «Թռցրու ինձ լուսին» ներկայացման մեջ խաղացած Մոնիկա Քենդի Թվիքսի դերակատաման մասին:

«Երբ սկսեցինք առաջին փորձերը, աղջիկս` Էլմին, նոր էր ծնվել: Միայն 2 տարի հետո ներկայացումը հանձնեցինք հանդիսատեսի դատին», - նշում է Լ. Էլբակյանը` ավելացնելով, որ իր մարմնավորած դերերի մեջ շատ նմանություններ կան, որովհետև, ինչպես ընդգծում է նա, բոլոր դերերը իր մասին են: Նա հաստատում է, որ նոր դեր ստանալիս ինքը սկսում է մտածել «կերպարի վարքագծով, թե ինչպես կվարվեր տվյալ անձնավորությունը»:

Դերասանուհին խոստովանում է. «Ամեն անգամ բեմ մտնելուց առաջ վախ եմ զգում, ուզում եմ փախչել, նույնիսկ երբեմն մտածում եմ, որ սխալ մասնագիտություն եմ ընտրել: Բայց հետո հավաքվում եմ, բեմում հայտնվելուց առաջ աղոթում: Հետո ամեն ինչի մասին մոռանում եմ. իմ առաջ ուրիշ աշխարհ է բացվում, ես սկսում եմ ապրել հերոսի կյանքով»:

Հարցազրույցում անդրադարձ կա նաև դերասանուհու ընտանեկան կյանքին, ամուսնուն` Համոյին, որը նույնպես արվեստի աշխարհի մարդ է, նրաց փոքրիկ դստերը` Էլմիին և, անշուշտ, Էլբակյան հայտնի թատերական գործիչների ընտանիքին:
    Դիտվել է 633 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343>>հաջորդ