Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գոնկուրյան մրցանակն այս տարի շնորհվել է «Քաղցր երգ»-ի հեղինակին

11.03.2016

Ֆրանսիայում ամենահեղինակավոր Գոնկուրյան գրական մրցանակն 2016 թ.-ին շնորհվել է գրող Լեյլա Սլիմանիին նրա «Քաղցր երգ» գրքի համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Սա 35-ամյա գրողի երկրորդ վեպն է: Այստեղ նա ներկայացնում է իրեն վստահված երկու երեխաներին սպանած դայակի սարսափելի պատմությունը: Ընտանիքի համար երբեմնի երջանիկ գյուտ համարված դայակի հետ հանդիպման վրա գցած հետադարձ հայացքն էլ Սլիմանի վեպի հիմնական պատումն է:

Սլիմանիի մրցակիցներն էին Ռեժի Ժոֆրեն իր «Կանիբալներ» ստեղծագործությամբ, Քաթրին Քյուսսեն իր «Նա ում պաշտում էին» գրքով և Գաել Ֆայեն ով հորինել է իր «Փոքրիկ աշխարհ» երկը:

Գոնկուրյան գրական մրցանակը ավելի քան 100 տարեկան է, որը ամեն տարի տրվում է ֆրանսերեն լեզվով գրված լավագույն վեպին: Այն կրում է ֆրանսիական գրականության դասականներ, եղբայրներ Էդմոն-Լուի-Անտուան և Ժյուլ-Ալֆրեդ-Յո- Գոնկուրների անունը: Նրանցից կրտսերը՝ Էդմոնը իր կարողությունը կտակել է Գրականության ակադեմիային, որը ստացավ Գոնկուրյան անունը և սահմանեց ամենամյա նույնանուն մրցանակը:

Մրցանակը տրվում է ակադեմիայի 10 անդամների քվեարկության արդյունքում: Նրանք իրենց որոշումը կայացնում են հավաքվելով Փարիզի «Դրուան» ռեստորանում: Յուրաքանչյուր ակադեմիկոս ունի մեկ քվե և այն կարող է տալ միայն մեկ գրքի: Միայն այս հանձնաժողովի նախագահն ուն երկու քվեի իրավունք: Գոնկուրյան մրցանակը կազմում է մի խորհրդանշական գումար, ընդամենը 10 եվրո, սակայն այն մրցանակակրի առջև բացում է ոչ միայն լայն ճանաչում ստանալու մեծ հնարավորություն, այլև նրա աշխատանքների տպագրության երաշխավորված մեծ տպաքանակ:
    Դիտվել է 440 անգամ