Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցնցումների մեջ հայտնվող մարդը այդպիսի երևույթներից խուսափում է

11.07.2016

Վերջերս Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում կայացած «Մարշակ» թատերական փառատոնի շրջանակներում տիկնիկային թատրոնի հանդիսատեսների ուշադրությանն է ներկայացվել Հայրենական պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի ողբերգությանն անդրադարձած «Լենինգրադուհին» ներկայացումը: Այդ մասին «rg.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ինչպե՞ս է կարողանում դիմանալ մարդը, երբ շրջապատում ամենուր միայն մահն է: Սա է Մոսկվայի Սերգեյ Օբրազցովի անվան կենտրոնական տիկնիկային թատրոնում Սանկտ-Պետերբուրգի «Կուբ» թատրոնի երեք ռեժիսորների՝ Բորիս Կոնստանտինովի, Ալեքսեյ Շիշովի և Դենիս Շադրինի պատրաստած ներկայացման գլխավոր թեման:

Ընդունված է, որ պատերազմի պատմությունը իր զրկանքներով, կորուստներով, մարդկային հնարավորությունների սահմանագծին մոտ կյանքի նկարագրությամբ, հերոսության և ստորության համադրումներով հոգեբանական ճգնաժամի մեջ գցող թեմա է և դիտողի մեջ կարող է թողնել միայն ծանր զգացումներ: Իսկ ցնցումների մեջ պարբերաբար հայտնվող մարդը այդպիսի երևույթներից խուսափում է, փակվում ինքն իր մեջ:

Սակայն այդ թեմային, այնուամենայնիվ, արվեստը անընդհատ փորձում է մոտենալ:

Իր մասին այդ պատմությունը տիկնիկային թատրոնի ռեժիսորներին պատմել է բլոկադան վերապրած մի կին, ում հայրը մեկնել է ռազմաճակատ, իսկ մայրը սովի ու ցրտի մեջ շրջափակված քաղաքում դառնում է ֆաշիստական ռումբի զոհ:

Աղջկան այս ծանր ու անպաշտպան իրավիճակում փրկում է բարի ոգի Տիմոֆեիչը, որին ինչ-որ ժամանակ դստեր համար հորինել էր նրա նկարիչ-հայրը: Քեռի Աու-ին արտաքնապես նման ոգին կարողանում է ինչ-որ ուտելիք «գտնել», տաքանալու համար վառելափայտ «բերել» աղջկա համար: Բայց երբ ամեն ինչ շատ ավելի անելանելի է դառնում, փոքրիկ աղջնակը որոշում է մեկնել ռազմաճակատ՝ հոր ետևից...

Լենինգրադի 872 օր տևած բլոկադան ներկայացման մեջ տեղավորվել է 1,5 ժամանոց բեմական տարածաժամանակային կտրվածքում: Այնտեղ ոչինչ չի թաքցվում: Նույնիսկ այն չպայթած խորհրդային ռումբը, որից քաղաքացիները շատ էին սարսափում և որը պայթեց այն ժամանակ, երբ ֆաշիստական տանկը չնկատելով բարձրացավ ու տրորեց իր թրթուրներով:

Այս ներկայացման մեջ սովից, վերքերից ու ցրտից ոչ թե մարդիկ են մահանում, այլ տիկնիկները: Նրանք նաև խեղդվում են «Կյանքի ճանապարհ» դարձած Լադոգայի ջրերում:

Աղջիկը կորցնում է նաև հորը, ով նրա փրկության վերջին հույսն էր: Եվ ահա լսվում է երկնային մի ձայն, որ շատ նման է հոր ձայնին. « Խաղաղ տարում հողից աճող պտուղ կդառնան նրա ոսկորները» ...

Այդքան շատ տառապանք բերած պատերազմի մասին ներկայացումը կյանքի յուրահատուկ հիմն է: Դահլիճը դա ընկալել է և բեմադրության հեղինակներին պարգևել բուռն ծափահարություններ:
    Դիտվել է 860 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ