Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վիգեն Ստեփանյան. «Քաղաքականությունը դա մեծ, բարձր որակի պոռնկություն է»

10.14.2013

Հայկական մամուլը թատրոնի մասին - «Վերջին շրջանում հայ թատրոնն ունեցավ մեծ կորուստներ: … արդյոք կլինե՞ն այդ մեծություններին փոխարինողներ», իր անհանգստությունն է հայտնում «iravunk.com »-ը հոկտեմբերի 11-ին լույս ընծայված «Հիմա արտիստ դառնալը սուրճ խմելու պես բան է դարձել» հոդվածում:
Հոդվածը կազմված է մի քանի համառոտ ենթավերնագրերից, որոնցից յուրաքանչյուրում, ուղղորդվելով թատրոնի և թատերական գործիչների ու դերասանների վրաբերյալ թերթի բարձրացրած ցավոտ հարցերով, իր մտորումներն է ներկայացրել Մայր թատրոնի առաջատար դերասաններից մեկը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ և դերասան Վիգեն Ստեփանյանը:
«Գնաց Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ազատ Գասպարյանը, մեր մեծ վարպետը` Սոս Սարգսյանը...Մեր հերթն է` կարծես ինչ-որ տեղ փոխարինելու նրանց»,- ասում է արտիստը: Նա նշում է, որ մի ժամանակ դերասան և արտիստ բառերը գրվում էին ընտրյալների կողքին «… դրանք հատուկ մարդիկ էին` այլ աշխարհից, հիմա արտիստ դառնալը մոտավորապես սուրճ խմելու պես բան է դարձել»:

Դերասանը բերում է մի օրինակ, թե որքան է իջել իր դավանած մասնագիտության նկատմամբ չափանիշների նշաձողը: «Ինձ սոցցանցով ընկերություն են առաջարկում` նշելով որպես իմ կոլեգա, նայում եմ ծանոթ չէ, գրում եմ որտե՞ղ եք աշխատում, ի՞նչ եք ավարտել, ասում է. «Չէ, ախպեր, չեմ ավարտել, բայց այսինչ սերիալում 4-րդ ախրանիկն եմ... »,- ցավով արձանագրում է Վիգեն Ստեփանյանը:

Հարցազրույցում խոսք է գնում նաև այսօր հայ իրականության մեջ դերասանի աշխատանքը գնահատելու չափանիշների ու վարձատրության մասին: Դերասանը նշում է նաև, որ թեև ինքը սկզբունքորեն չի պատասխանում քաղաքականությանը վերաբերող հարցերին, սակայն գտնում է, որ «Քաղաքականությունը դա մեծ, բարձր որակի պոռնկություն է»:

Վիգեն Ստեփանյանը իր կարծիքն է հայտնում նաև այսօր հայ իրականությանը խորթ, բայց նրան պարտադրվող մի այնպիսի երևույթի մասին, ինչպիսին համասեռականությունն է: Նա ասում է. «եթե 18 հոմոսեքսուալ նստեն ու ինձ համոզեն, թե դա ինչ լավ բան է, միևնույն է` այդ խոսքերը չեմ հասկանա, որովհետև դա ոչ միայն դաստիարակություն է, նախ և առաջ Աստծո
ծնունդ է, բնություն»:
    Դիտվել է 1181 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ