Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ս.Նեմոլյաևա.«Սիրում եմ այն թատրոնը, որը դաստիարակել է ինձ»

11.09.2016



Հարց - Որքանո՞վ է փոխվել հանդիսատեսի ճաշակը վերջին տասնամյակներում:

Պատասխան - Մարդկանց բնորոշ են փոփոխությունները: Նույնիսկ կա այն համոզմունքը, որ մարդը յուրաքանչյուր 7 տարին մեկ փոխվում է: Սակայն, ընդհանրական իմաստով, հանդիսատեսը թատրոն է գնում այն նույն բաների համար, ինչի համար նա գնում էր իմ պատանեկության ժամանակներում: Հանդիսատեսին անհրաժեշտ է բարոյական ցնցում և մաքրագործում, ցավոտ հարցերին՝ պատասխան և երջանկություն: Թատրոնի շնորհիվ մարդիկ ավելի լավ են հասկանում միմյանց: Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան թատրոնի դերասանուհի Սվետլանա Նեմոլյաևայի կարծիքը փախանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

- Սակայն ժամանակը թելադրում է խաղի նոր կանոններ: Օրինակ, հայհոյելը թատրոնում նախկինում անթույլատրելի էր: Եվ խոսքն այնքան գրաքննությանը չի վերաբերում, որքան թատեական ավանդությանը: 20-րդ դարի կեսին արվեստը միայն մեկ նպատակ ուներ՝ բարձրացնել մարդուն իրականության վրա: Չափից դուրս նատուրալիզմը համարվում էր թույլատրելիից դուրս և քննադատվում էր ռեժիսորների կողմից: Բայց ահա, անցան տարիներ, հայտնվեց «նոր դրաման», էպատաժային-աղմկոտ հնարքները ամբողջացան առանձին ժանրում:

Ես գիտեմ, որ այդպիսի թատրոնը հանդիսատեսներից շատերի սրտովն է: Ես նրանց չեմ դատապարտում, բայց ինքս հին ժամանակների սովորությամբ, սիրում եմ այն թատրոնը, որը դաստիարակել է ինձ՝ թատրոն, որը հանդիսատեսներին հրապուրում է մտքի խորությամբ և տաղանդով: Ինձ համար դա պարզ է, ինչպես արևոտ օրը: Սակայն, հիմա եկել է հասկացությունների փոփոխման դարը:: Հայտնի դառնալու համար մրցության ելած մարդիկ պատրաստ են ցանկացած աճպարարության: Եվ այդ միտումը աճում է, ավաղ, ինչպես ձյունահոսք:
    Դիտվել է 897 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ