Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա. Ջիգարխանյան . «Հնարավոր է, այդ ժամանակ մեզ մի քիչ կտան»

11.11.2016


Գրաքննությունը Ռուսաստանում ինչ-որ տեսքով գոյություն ունի, քանի որ թատրոններն իրենք իրենց չեն կարող կերակրել և պետք է բեմադրեն այն, ինչ-որ ցանկանում են դիտել «փող տվողները»: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի «ՏԱՍՍ»-ին հայտնած կարծիքը փոխանցում է «taglur.am»-ը:

«Թատրոնն ինքն իրեն կերակրել չի կարող: Ոչ մի լիքը լցված դահլիճ չի կարող կերակրել թատրոնին: Մենք բոլորս գնում ենք ինչ-որ մեկի մոտ, հրավիրում ենք պրեմիերայի՝ հուսալով դուր գալ, որովհետև, հնարավոր է, այդ ժամանակ մեզ մի քիչ կտան (փող): Սա այդպես է: Այն գոյություն ունի»,- ասել է Ջիգարխանյանը:

Ջիգարխանյանը հիշել է, որ խորհրդային ժամանակներում, որպեսզի թույլատրեն բեմադրել լավ ներկայացում, պետք էր նախ բեմադրել «սոցիալիստական ռեալիզմի» ոգով մի քանի ներկայացումներ: «Ինձ համոզում էին, որ որպեսզի նկարահանվի ««Ցանկության» տրամվայը», նախ անհրաժեշտ է բեմադրել շատ թույլ սոցռեալիստական երկու պիես:

Որովհետև դա իրենց դուր է գալիս, դա անհրաժեշտ է իրենց»,- ասել է Ջիգարխանյանը և նշել, որ նման երևույթները հիմա զգալիորեն մեղմացել են:

Հիշեցնենք, որ ռուսական մտավորական շրջանակներում բուռն քննարկման թեմա է դարձել այդ երկրում գրաքննության գոյության վերաբերյալ «Սատիրիկոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանդին Ռայկինի թատերական գործիչների ֆորումում արտահայտած կարծիքը: Դրան ի պատասխան ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Ռուսաստանում գրաքննությունն անթույլատրելի է, սակայն պետությունը իրավունք ունի արվեստագետներին պատվիրել ստեղծելու ստեղծագործություններ, միաժամանակ նրանց առաջարկելով համապատասխան թեմա:
    Դիտվել է 974 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ