Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եգիպտոսում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր

11.15.2016


Այսօր՝ նոյեմբերի 15-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում ավարտվեցին հայկական մշակույթի օրերը: Այդ իրադարձությունը մեկնարկել էր նոյեբերի 12-ին Կահիրեի օպերային թատրոնի Գոմհորիա սրահում` Հայաստանի պարի պետական և «Շողակն» անսամբլների համերգով:

Համերգներ են կայացել նաև Ալեքսանդրիա և Դամանհուր քաղաքներում:

Համերգներից բացի, այդ մջոցառման շրջանակներում, կազմակերպվել է նաև հայկական ֆիլմերի ցուցադրություն:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ով հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի մի շարք շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են մշակույթի և հարակից ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Հայաստանի պատվիրակության անդամները եղել են նաև Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում և հայոց թեմի առաջնորդարանում:

Ավելացնենք, որ Հայաստանի պատվիրակությունը եգիպտոս էր տարել զգալի քանակլությամբ գրքեր, որոնք պետական պատվերով հրատարակվել են վերջին տարիներին: Այդ գրքերը տեղի հայ համայնքին ԵՆ փոխանցվել Եգիպտոսում ՀՀ դեսպանության միջոցով:
    Դիտվել է 415 անգամ