Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջիկայում կապույտ էկրաններին կհայտնվեն ռուս-կորեական սերիալներ

11.16.2016


Հարավային Կորեան և Ռուսաստանը հավանաբար կհամագործակցեն հեռուստատեսային ֆիլմերի արտադրության ոլորտում: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այդպիսի նախագիծ ձեռնարկելու նպատակով որոշակի պայմանավորվածություններ են կայացել հարավկորեական «Chungho ComNet Group» ընկերության ղեկավար Չի Չան Բեի հետ, հաղորդել են այդ ընկերության ռուսական գործընկեր Ազգային ապրանքային ընկերությունից:

Հարավ կորեական «Chungho ComNet Group» ընկերության մեջ են մտնում 6 ընկերություններ, որոնք զբաղվում են ներդրումներով, կինոարտադրությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներով և մի շարք այլ բիզնես ոլորտներով:
    Դիտվել է 636 անգամ