Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնի ռեփերը հիվանդանոց է տեղափոխվել իր կամքին հակառակ

11.22.2016

Երկուշաբթի ուշ երեկոյան Լոս Անջելեսում հոսպիտալացվել է հայտնի ռեփ երգիչ Քանյե Ուեսթը (Քիմ Քարդաշյանի ամուսինը): Դա տեղի է ունեցել նրա ազգային համերգային շրջագայությունները դադարեցնելու մասին հայտարարություն տարածելուց անմիջապես հետո: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «nbc.com»-ին:

Ռեփերը հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ հանրության առջև բողոքել է երգչուհի Բեյոնսեի և երաժիշտ կատարող Ջեյ-Զեթի հասցեին և իր համակրանքն ու աջակցությունն է հայտնել ԱՄՆ –ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:

Որոշ կայքեր հայտնում են այն մասին, որ Ուեսթը հոսպիտալացվել է շատ մեծ լարվածություն զգալու և մի շարք նախագծերի վրա դժվար աշխատանք իրականացնելու հետևանքով:

Տեղեկություններ են տարածվում, որ ռեփերը կարիք ունի հոգեբուժական հետազոտության: Նա հիվանդանոց է տեղափոխվել իր կամքին հակառակ՝ շտապ օգնության մեքենայով:
    Դիտվել է 555 անգամ