Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Զգալ ոտքերի տակի հողի ամրությունը՝ բարդ հարցերի պատասխանը գտնելու համար

11.29.2016


Օրերս Մոսկվայի նահանգային թատրոնի և այդ թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայտնի դերասան Սերգեյ Բեզռուկովի նախագահությամբ գործող Սոցիալ-մշակութային նախաձեռնությունների զարգացման և օժանդակության հիմնադրամը անցկացրին «Վերածնունդ: Նախօրեին: 1916-2016» խորագրով գիտագործնական կոնֆերանս և կլոր սեղան, որի նպատակն էր ռուս իրականության մեջ բացահայտել նոր ռեժիսորների և դրամատուրգների:

Ըստ Սերգեյ Բեզռուկովի այդպիսի միջոցառման կազմակերպման անհրաժեշտությունը ծագել է այն պատճառով, որ այսօր Ռուսաստանի թատերական ոլորտում չկան այնպիսի պիեսներ, որոնք վերաբերեին 1917 թ.-ի իրադարձություններին: Նա նշել է, որ հսկայական թվով սոցռեալիստական պիեսներ կան, որոնք, սակայն չեն բեմադրվում, քանի որ հագեցած են գաղափարախոսությամբ: Իսկ թատրոնների կողմից այդ ժամանակաշրջանների հետ առնչվող գործերն էլ ընդգրկում են սահմանափակ թվով հեղինակների՝ Բուլգակով, Գորկի, Զոշչենկո, որոնք ներկայացվում են յուրահատուկ ռեժիսորական լուծումներով:

Միջոցառման շրջանակներում հնարավորություն է եղել ընթերցել և գնահատել ժամանակակից ռուսաստանցի դրամատուրգների աշխատանքներ, որոնցից մեկն էլ՝ Վլադիմիր Զուևի ցարական ընտանիքի գնդակահարության մասին «Ութը» վերնագրված պիեսը արժանացել է հաղթողի դիպլոմի:

Այս կոնֆերանսի շրջանակներում, ըստ Բեզռուկովի, բացի բազմաթիվ հեղինակների գործերի ընթերցումներից, նաև ցուցադրվել են ներկայացումների էսքիզներ, որոնց մասնակիցները ստացել են տարբեր խրախուսանքներ:

Իսկ միջոցառման թեմայի մասին խոսելով Սերգեյ Բեզռուկովը նշել է, որ իրենց ոչ այնքան «հետաքրքրել է 1917թ.- հեղափոխության փաստը, որքան դրա նախադրյալները: Ի՞նչ է դրան նախորդել: Կարելի՞ էր արդյոք դրանից խուսափել: Ո՞վ է ճիշտ, իսկ ո՞վ է մեղավոր: Ո՞վ է օգտվել ճգնաժամային իրավիճակից և ո՞վ է առաջարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհ: Արյո՞ք հեղափոխությունը պետական հեղաշրջում էր, թե՞ միայն պատմական զարգացման փուլ, հերթական փորձություն»:

Եվ այդ ոչ միանշանակ և բարդ հարցերի պատասխանը գտնելու համար կարծիքներ են արտահայտել ռուսական ազատախոհ և պահպանողական միջավայրերը ներկայացնող բազմաթիվ մասնագետներ:

Սերգեյ Բեզռուկովը նշել է, որ անշուշտ հնարավոր չէր բոլոր հարցերի պատասխանները միանգամից գտնել, սակայն քննարկումները հնարավորություն են տվել այդ թեման դիտարկել տարբեր կողմերից:

Նա նաև ասել է, որ միջոցառումը ընդամենը 1917թ.-ի հեղափոխության թեմայի ուղղությամբ ոտքերի տակի հողի ամրությունն ստուգելու իմաստ ուներ, իսկ եկող տարի կարելի է քննարկել, արդեն, 1917թ.-ի թեման, որի արդյունքում էլ հույս ունի, որ կստեղծվեն հետաքրքիր նախագծեր:
    Դիտվել է 278 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ