Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դժբախտ պատահարից մահացել է կրկեսի բեմադրական մասի բանվորներից մեկը

11.30.2016

ԱՄՆ-ի Սան-Ֆրանցիսկո քաղաքում «Cirque du Soleil» հայտնի կրկեսի հյուրախաղերի ժամանակ, «LUZIA» շոուի նախապատրաստության ժամանակ դժբախտ պատահարից մահացել է բանվորներից մեկը: Ոստիկանությունը թեև չի հրապարակել զոհվածի անունը, սակայն տեղեկացնում է, որ ողբերգության պատճառը եղել է ճոպանի կտրվելու հետևանքով ցած ըտնկած վերելակը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով « newsru.com»-ին:

Դեպքը տեղի է ունեցել Սան-Ֆրանցիսկոյի արվարձանում գտնվող բեյսբոլի մարզադաշտում, որտեղ նախապատրաստում էր իր շոուն կրկեսը:

Այժմ քաղաքի ոստիկանությունը ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությանն առընթեր Աշխատանքի պաշտպանության (OSHA) վարչության հետ միասին անց է կացնում այդ դեպքի քննությունը:

Ի դեպ , անցած կիրակի Ավստրալիայի Բրիսբենե քաղաքում այս նույն «Cirque du Soleil»-ի հյուրախաղերի ժամանակ 3 մետր բարձրությունից ցած էր ընկել օլիմպիական խաղերի մասնակից, 35 ամյա մարմնամարզուհի Լիզա Սքիները, որը վնասել էր գլուխը և վերականգնվելու համար ստիպված էր անցնել եռամսյա վերականգնողական բժշկական կուրս:
    Դիտվել է 336 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177