Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ողբերգական պատահարի զոհը կրկեսի հիմնադրի և փոխնախագահի որդին էր

12.02.2016


Օրերս Սան-Ֆրանցիսկոյի արվարձանում գտնվող բեյսբոլի դաշտում «Cirque du Soleil» կրկեսի ելույթների համար բեմադրական աշխատանքները կատարելու ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով զոհվածն այդ կրկեսի հիմնադիր և փոխնախագահ Ժիլ Սեն-Կրուայի 43-ամյա որդին՝ Օլիվյե Ռոշետտն է: Այդ մասին է «bbc.com»-ի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ռոշետտը կրկեսի տեխնիկական աշխատողներից մեկն էր, և զբաղված է եղել «luzia» ներկայացման բեմադրության հարցերով, երբ տեղի է ունեցել դժբախտ պատահարը:

«Cirque du Soleil» կրկեսը հիմնադրվել է 1984թ.-ին: Մինչև 2015թ.-ն այն պատկանել է կանադացի սեփականատերերի, որոնցից հետո անցել է ամերիկյան «TPG Capital» հիմնադրամի և չինական «Fosun Capital Group» ընկերության տնօրինության տակ;
    Դիտվել է 825 անգամ