Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ժողովրդական արտիստները որակավորման պարտադիր մրցույթներին կարող են չմասնակցել

10.15.2013

Ռուսաստանի ժողովրդական արտիստները կարող են ազատվել ստեղծագործական աշխատողների մրցույթների հիման վրա իրենց որակավորումը հաստատելուց: Այդ մասին այսօր հայտարարել է Վլադիմիր Մեդինսկին` Պետական դումայում կայացած մշակույթի խորհրդի նիստի ժամանակ: Ինչպես փոխանցում է «interfax»-ի տեղեկատվությունը «gazeta.ru»-ն, այդպիսի ուղղում առաջարկվում է կառավարության ներկայացրած օրենքի նախագծում մտցնել երկրորդ ընթերցման ժամանակ:

«Կարելի է ընդունել այն ուղղումները, որոնք սույն օրենքի նախագիծը կդարձնեն առավել հարգալից մեր նշանավոր մարդկանց նկատմամբ` չտարածել մրցույթային արարողությունը ժողովրդական արտիստների վրա: Նրանք արդեն բոլոր մրցույթները անցել են: Եկեք կատարենք գեղեցիկ քայլ և մտցնենք այդպիսի ուղղում»,- նշել է մշակույթի նախարարը:

Մեդինսկին նաև ընդգծել է, որ արգելափակել այս օրենքի նախագիծը չի կարելի, քանի որ ստեղծագործական միջավայրերում այսպիսի ձեռնարկումների շատ են սպասում:

Օրենքի նախագիծը, որը նախատեսում է ստեղծագործական ոլորտի աշխատողների համար պարտադիր մրցույթների անցկացում, Պետական դուման առաջին ընթերցմամբ ընդունել է սեպտեմբերի 20-ին: Փաստաթղթի համաձայն, դրա ընդունումից հետո, մեկ տարվա ընթացքում բոլոր արտիստները, իսկ անժամկետ պայմանագիր ունեցող և ստեղծագործության ստեղծմանն ու կատարմանը մասնակցող այլ անձինք 5 տարին մեկ անգամ պետք է անցնեն մրցույթով: Վորակավորում անցնելուց հրաժարվելու դեպքում ստեղծագործական ոլորտի աշխատողը կորցնում է իր աշխատատեղը:
    Դիտվել է 598 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171