Նշանավոր ռեժիսորը երկրի նախագահից խնդրել է լինել գթասիրտ12.05.2016
Ժամանակակից ռուսական կինեմատոգրաֆիայի ակնառու դեմքերից մեկը՝ Ալեքսանդ Սոկուրովը խնդրել է նախագահ Պուտինին «լուծել Օլեգ Սենցովի հիմնախնդիրը»: Հիշեցնենք, որ ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը Ռուսաստանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով 8 հոգուց բաղկացած դիվերսիոն խմբի կազմում Ուկրաինայի տարածքից Ղրիմ թափանցելու և այնտեղ «ահաբեկչություն և պրովակացիա նախապատրաստելու» մեջ:
Այդ հարցին է անդրադարձել ռուսական «Ռոսսիա 1» հեռուստատեսության հայտնի մեկնաբան Դիմիտրի Կիսիլյովը և իր «Ռուսաստանն այսօր հաղորդման մեջ ներկայացնելով Սենցովին վերաբերող հարցի մասին նախագահ-ռեժիսոր երկխոսությունը, նշել է.
- Ռեժիսոր Սոկուրովը աշխատավայրում գործ ունի գեղարվեստական կերպարների հետ, իսկ նախագահ Պուտինի աշխատանքը դա դժվար որոշումների կայացում է, երբ, բոլոր դեպքերում, դա ցավոտ կարող է լինել ինչ-որ մի կողմի համար և պետք է ընտրել, թե որ կողմի և ինչ աստիճանի ցավոտ... Ռեժիսոր Սոկուրովի համար արյունը դա նկարահանման հրապարակի կարմիր ներկն է: Նախագահ Պուտինիի համար արյունը դա քաղաքացիների իրական տառապանքները, վերքերն ու զոհերն են, որոնց անվտանգության համար, որպես պետության ղեկավար, պատասխանատվություն է կրում: Ռեժիսոր Սոկուրովը գործ ունի քաղաքացիական հագուստները զինվորական համազգեստով փոխարինած մարդկանց հետ: Նախագահ Պուտինը կառավարում է զինվորական իրական համազգեստ կրող մարդկանց: Ռեժիսոր Սոկուրովի համար պայթուցիկը մոմից նմանակում է: Նախագահ Պուտինի համար՝ պայթուցիկը այն է, ինչը նրա մարդկանց կտոր-կտոր է անում:
«Թագլուրը» ներկայացնում է այդ հաղորդման ձայնագրությունը, որը տեղադրված է համացանցում՝ երկրի ղեկավար- նշանավոր արվեստագետ երկխոսության մասին սեփական կարծիքը կազմելու համար: