«Երկրաշարժ» ֆիլմը ընդգրկվել է «Golden globes»-ի «լոնգ լիստ»-ում12.05.2016
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի նկարահանած «Երկրաշարժ» գեղարվեստական ֆիլմը, որն անդրադառնում է 1988թ.-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին, ընդգրկվել է ամերիկյան հեղինակավոր «Golden globes» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ օտար լեզվով» անվանակարգի երկար ցուցակում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով մրցանակաբաշխության «goldenglobes.com» պաշտոնական կայքին:
Այդ ֆիլմը կմրցի այդ ցուցակում ընդգրկված 42 երկրների կողմից ներկայացված կինոնկարների հետ՝ հեղինակավոր մրցանակաբաշխության կարճ ցուցակում տեղ զբաղեցնելու համար: Այդ մասին արդյունքները հայտնի կդառնան մեկ շաբաթ հետո:
Հիշեցնենք, որ Հայաստանի կինոակադեմիայի կողմից «Օսկարի» ներկայացված ֆիլմը ամերիկյան կինոակադեմիան մերժել է ընդգրկել իր մրցույթային գործընթացի մեջ, ֆիլմում «ռուսաստանցի կինեմատոգրաֆիստների չափազանց մեծ ներդրման պատճառով: