Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սարիկ Անդրեասյանը կնկարահանի ֆիլմ բրեմենյան երաժիշտների մասին

12.06.2016

«Երկրաշարժ » գեղարվեստական կինոնկարի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նախապատրաստվում է նկարահանել ֆիլմ Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտները» հեքիաթի մոտիվներով: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Դա կլինի ինչպես «Ալիսան հրաշքների աշխարհում» կամ «Պադդինգտոնի արկածները» ֆիլմերում: Այսինքն՝ կենդանիները կլինեն ձեռքով նկարված, իսկ բոլոր մարդիկ՝ դերասաններ»,- ասել է Սարիկ Վարդանյանը:

Նա նշել է, որ իր ֆիլմը կանդրադառնա «Բրեմենյան երաժիշտները» հայտնի դառնալուն նախորդած ժամանակներին: Դրա հետ միասին նոր ֆիլմի հեղինակները պետք է ձգտեն հնարավորինս հեռանալ խորհրդային հայտնի ֆիլմից: Ռեժիսորը հույս ունի, որ իր նոր ֆիլմը կթողարկվի եկող տարի և կհետաքրքրի ոչ միայն ռուսական, այլև արտասահմանյան կինովարձույթի շուկային:
    Դիտվել է 391 անգամ