Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Grammy մրցանակաբաշխության հավակնորդներին որոշել են 13 հազար հոգով

12.06.2016


ԱՄՆ-ի Ազգային արվեստի և տեխնիկայի ակադեմիայի կողմից անցկացվող Grammy ամենամյա մրցանակաբաշխության 4 գլխավոր մրցանակներից 3-ին արժանանալու հավակնություն ունեն հայտնի երգչուհիներ Բեյոնսեն և Ադելը: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

«Տարվա երգ» անվանակարգում Բեյոնսեն հայտավորել է իր «formation» կոմպոզիցիան, Ադելը՝ «Hello» երգը: Այս անվանակարգի մյուս հավակնորդներն են Լուկաս Գրեմը իր «7 Years» երգով, Մայք Պոզները իր «I Took a Pill In Ibiza» երգով և Ջասթին Բիբերը իր «Love Yourself.» իր երգով:

Նշենք, որ Grammy մրցանակը, ընդհանուր առմամբ, բաշխվում է 84 անվանակարգերում:

Հետաքրքիր է, որ մրցանակների հավակնորդների անունները հրապարակելու ժամանակ հայտարարվել է, որ այս տարի Grammy մրցանակի են հավակնել 21 հազար ստեղծագործություն, որոնք հնչել են 2015թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2016թ.-ի սեպտեմբերի 30-ը ժամանակահատվածում: Մրցանակաբաշխության հաղթողների անունները որոշելիս քվեարկությանը մասնակցել է, ընդհանուր առմամբ, 13 հազար մարդ:

Grammy-ի 59-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2017թ.-ի փետրվարի 2-ին՝ Լոս-Անջելեսում:
    Դիտվել է 291 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168